Երբ էլ տեղի ունենար անկախության հանրաքվեն, մեր ժողովուրդը միասնական «Այո» կասեր անկախությանը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

Երբ էլ տեղի ունենար անկախության հանրաքվեն, մեր ժողովուրդը միասնական «Այո» կասեր անկախությանը. Նիկոլ Փաշինյան

16:16 21.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել Գյումրիում: Հ կառավարությունից հայտնում են, որ Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
օտարերկրյա դիվանագետներ,
պետական այրեր, հարգելի հյուրեր,

Այսօր սեպտեմբերի 21-ն է, մեր ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից մեկը, ամենամեծ տոներից մեկը, երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Անկախության հանրաքվեն և Հայաստանի բնակչության 98 տոկոսը քվեարկեց անկախության օգտին:

Դա մի գործընթաց էր, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հասավ իր կուլմինացիային: Այդ գործընթացը սկսել էր 1988 թվականին` Ղարաբաղյան շարժմամբ, երբ մեր ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բարձրաձայնեց ազատ, միասնական և հզոր լինելու իր կամքը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ, 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել էր Հայաստանի Անկախության հռչակագիրը և այդպիսով նաև դե յուրե հայ ժողովուրդն իր ընթացքն էր սկսել դեպի անկախություն:

Անկախությունից, միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելուց անմիջապես հետո մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախը կանգնեցին մեծ փորձությունների առաջ: Ըստ էության, դեռևս մի քանի տարի առաջ սկսած կոնֆլիկտը վերաճեց մի լիարժեք պատերազմի, որում հայ ժողովուրդը միասնության, կամքի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել: Այդ հաղթանակը բերեցին առաջին հերթին այն ազատամարտիկները, ովքեր կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը և թույլ չտվեցին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի, որից հետո սկսվեց պետականաշինության շատ ավելի բարդ գործընթացը:

Եվ մենք անկախության տարիներին տեսանք բազմաթիվ հիասթափություներ, տեսանք արտագաղթ, տեսանք տնտեսական և քաղաքական դժվարություններ, տեսանք բավականին տխուր ընթացք, երբ եկավ մի ժամանակ, երբ գրեթե ամեն օր մամուլում հարց էր հնչում, թե ինչպիսին կլինեն արդյունքները եթե այսօր, այսինքն 1991 թվականից 5 տարի անց, 10 տարի անց, 15 տարի անց, 20 տարի անց լիներ անկախության հանրաքվե:

Իհարկե, ես միշտ համոզված եմ եղել, որ բոլոր ժամանակներում, երբ էլ տեղի ունենար անկախության հանրաքվեն՝ մեր ժողովուրդը միասնական «Այո» կասեր անկախությանը: Ես երբեք դրանում չեմ կասկածել, բայց պետք է արձանագրեմ, որ նաև այս ընթացքում շատ կասկածողներ են եղել և ի վերջո նաև տրվել է այս հարցի պատասխանը, որովհետև ես համարում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ անկախության մի նոր հանրաքվե և հարյուրհազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում՝ նրանք դուրս եկան նույնքան բարձր, նույնքան վճռական, նույնքան հաստատակամ «Այո» ասելու Հայաստանի Հանրապետության անկախությանը:

Դա անկախության մի նոր հանրաքվե էր, որն ասաց, որ հայ ժողովուրդը 28 տարվա, 27 տարվա ընթացքում, ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա:

Եվ ուրեմն այսօր սեպտեմբերի 21-ն է, 28 տարվա սեպտեմբերի 21 և մենք հավաքվել ենք ահա այստեղ ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան և հայ ժողովուրդը, որպես մի մեծ հավաքականություն՝ ունի բավարար կամք, ունի բավարար իմաստություն, ունի բավարար գիտելիք, ունի բավարար տաղանդ և ունի բավարար վճռականություն իր ուսերին կերտելու, իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությունը և ապրելու ազատ և երջանիկ այդ պետականության մեջ՝ որպես ազատ երկրի հպարտ քաղաքացի:

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում: Կեցցե՛ն մեր թոռները, կեցցե՛ն մեր ծոռները, կեցցե՛ն մեր թոռների և ծոռների թոռները և ծոռները, ովքեր ապրելու են ազատ, երջանիկ, հզոր, անկոտրում ու հաղթանակած Հայաստանում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արել

20:52 09.07.2025

Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման օգտին, այդ թվում՝ Ուկրաինայի աջակցության հարցում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից Ֆրանսիայի առաջնորդի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։ Մակրոնը Մեծ Բրիտանիայում է պետական ​​այցով։ «Նրանք արտահայտեցին իրենց ցանկությունը՝ խորացնելու իրենց գործընկերությունը՝ սկսած […] ...

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

20:40 09.07.2025

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

Իսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

20:30 09.07.2025

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:18 09.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

20:08 09.07.2025

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...

SHANTNEWS

20:00 09.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP