17:20 21.09.2019
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր Գյումրիում` լրագրողների հետ զրույցում, նա անդրադարձել է սեպտեմբերի 18-ին իր օգնական 29-ամյա Հարություն Գրիգորյանի կողմից Եղեգնաձորում ՀՀ ՊՆ ծառայող, փոխգնդապետ, 43-ամյա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքին: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:
Սարգսյանը պնդել է, որ դեպքի հետ ինքը որևէ առնչություն չունի, տարածքում չի եղել, առավել ևս մասնակից չէ:
«Որքանով ինձ պատմել են, վիճաբանության պատճառն այն է եղել, որ օգնականն իրենց բակում հանդիպել է հայհոյախառն զրուցող սպային և փորձել է երևի հանգստացնել, չեմ կարող ասել: Ես մասնակցություն չեմ ունեցել, մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես եմ մեքենան կայանում ժամը տասի կողմերը եւ բարձրանում տուն: Որքանով որ տեղյակ եմ, ցուցմունքներ են եղել, որ ես այնտեղ եմ եղել: Դեռ պետք է պարզել, թե ում հրահանգով է նման ցուցմունք եղել, և սուտ ցուցմունք տվողը ևս պետք է պատասխան տա: Կարծում եմ, փորձում են որևէ կերպ ինձ ներգարվել, որպեսզի գործին հնչեղություն տան և չեմ կարող ասել ինչ նպատակով: Կարող է, չեն իմացել, որ մեր բակը տեսահսկվում է և շտապ որոշումներ են կայացրել, ինձ ներգրավելով այս գործում: Ես միջնորդություն եմ ներկայացրել քննչականին, որպեսզի իրենք էլ տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրեն: Քանի որ քննություն է ընթանում, ես չեմ ուզում կասկածների մասին խոսել, թե ում է ձեռնտու սա, բայց փաստ է, որ կեղծ ցուցմունք կա, և պետք է պատասխան տան»,- ասաց Սարգսյանը:
Մարզպետը չկարողացավ ասել, թե իր օգնականը միայնակ ինչպես է կարողացել մի քանի զինվորականի ծեծել, իսկ փոխգնդապետ Արա Մխիթարյանին գանգուղեղային տրավմայի ենթարկել՝ հասցնելով կոմատոզ վիճակի:
Դեպքով ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից՝ մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության18:30 09.07.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, ինչի արդյունքում պետությանը պատճառել է 40 մլն ՀՀ դրամի վնաս: Նախաքննության ընթացքում […] ...
18:24 09.07.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-ԹրագուտինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Հայագիտության բաժնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին, որն այս օրերին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մասնակցում է երկրորդ անգամ անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը ողջունել […] ...
18:18 09.07.2025
Քաղաքացին Արավուս գյուղի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողելՀուլիսի 5-ին Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արավուս գյուղի վարչական տարածքում պարկով զենք-զինամթերք է գտել: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում կատարած զննությամբ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր երկու ատրճանակ, ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, 14 դիֆուզիոն քուղ, տարբեր տրամաչափի շուրջ 3800 փամփուշտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում […] ...
18:12 09.07.2025
«Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է«Չելսին» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում թիմի նորեկ Ժոաո Պեդրոյի գեղեցիկ գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեին»։ Բրազիլացի ֆուտբոլիստն օրեր առաջ էր 63,7 միլիոն եվրոյով «Բրայթոնից» տեղափոխվել «Չելսի» և նոր ակումբում նորամուտի հանդիպումը անցկացնում էր մեկնարկային րոպեներից։ Էնցո Մարեսկայի թիմը եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի ՊՍԺ – «Ռեալ […] ...
18:06 09.07.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 110 բույս․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաստան գյուղի 29-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մրգաստանցու տան բակում հայտնաբերվել է կանեփի 110 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...