Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+13.09 oC

Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը

14:14 23.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սրբազան հայրեր և հոգևոր դասի ներկայացուցիչներ,

հայազգի ընտրված և նշանակված մարզային, քաղաքային ու նահանգային պաշտոնյաներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ,

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս,

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսներ Ֆրեզնոյում և Լաս Վեգասում,

Կալիֆորնիահայ քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ղեկավարներ, պատվիրակության անդամներ, ներկայացուցիչներ, լրագրողներ,

Սիրելի հայրենակիցներ,

ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այսօրվա փառահեղ օրվա համար, որովհետև այսօրվա այս հանդիպումը, այս մթնոլորտը, այս օրը, որ մենք միասին անցկացնում ենք, անմոռանալի իրադարձություն է բոլորիս համար, և կարծում եմ, որ նրանք, ովքեր հեռվից են հետևել, ևս այս օրը պիտի հիշարժան համարեն։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի հայությանը, ԱՄՆ հայությանը և ընդհանրապես Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր երկար տարիներ նախանձախնդիր պահպանել են իրենց հայկական ինքնությունը և այդ ինքնությունը փոխանցել և փոխանցում են իրենց զավակներին՝ այն ժառանգություն ստանալով իրենց հայրերից և պապերից։

Ես ուզում եմ ասել, որ ամեն անգամ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես ապրիլի 24-ին Կալիֆորնիայի հայությունը, ամբողջ աշխարհի հայությունը միասնական ոտքի է կանգնում և հզոր քայլարշավով ամբողջ աշխարհին ազդարարում, որ մենք չենք հրաժարվել մեր ինքնությունից և մենք չենք հրաժարվի մեր ինքնությունից։

Մենք այսօր մեր պատմության կրողն ենք, և մենք հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը և մեր ժողովրդին դուրս բերելու պատմական այն ցիկլից, որը, ցավոք, պարբերաբար վերապրել ենք։

Այդ ցիկլը մոտավորապես հետևյալն է. աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով մենք ստանում ենք շանս, հնարավորություն, ապա աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով հիմնականում կորցնում ենք այդ հնարավորությունը, և դրա հետ կորցնում ենք նաև հայրենիք ու ժողովուրդ։ Եվ այդ պատմության ամենամեծ դասն այն է, որ մենք, ցավոք, շատ հաճախ չենք կառավարում ինքներս մեր ճակատագիրը։ Եվ երբ ասվում է, որ այսօր կա պատմական շանս՝ մեր պետության և ժողովրդի համար, ես դա հասկանում եմ այսպես, որ մենք ունենք հնարավորություն՝ մեր ճակատագրի ղեկը վերցնել մեր ձեռքը։ Մենք այսօր, ամենակարևորը, ունենք ներուժ՝ դա անելու, և այսօրվա ուղերձի ամենակարևոր հատվածը դա է։

Ընդհանրապես ասվում է՝ ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած փոփոխության առանցքային գործոնը։ Դա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգաց, զգում է իր անհատական ուժը։ Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք նաև հաջորդ քայլը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք և կարողանանք կիրառել մեր հավաքականության ուժը։ Սա է այն գործոնը, որը պիտի իսկապես պատմական հեղափոխություն իրականացնի մեր ճակատագրի մեջ, և անհատի ինքնագնահատականի փոփոխության տրամաբանական շարունակությունը դա է, երբ անհատը, քաղաքացին զգաց իր ուժը։

Հիմա ժամանակն է, որ անհատների հավաքականությունը, որ կոչվում է հայ ժողովուրդ, որ կոչվում է հայ ազգ, զգա իր ստեղծարար ուժը, և այդ ստեղծարար ուժը կիրառելու կոնկրետ նպատակ դնի, և այդ նպատակը կարող է լինել մեկը՝ ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետությունը, ուժեղ և հզոր Արցախը և միասնական հայրենիքը։ Եկել է ժամանակը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք մեր ուժը, կանգնենք կողք կողքի: Այսօրվա իրադարձությունը սրա մասին է։ Այսօրվա իրադարձությունն այն մասին է, որ հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ, և հայ ժողովուրդը պատրաստ է հաղթանակի առավել, քան երբևէ։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ համարում եմ, որ մեր հավաքական ամենամեծ առաքելությունը մեր մեծությունը, մեծության մեր ինքնազգացողությունը վերականգնելն է։ Մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը տնտեսության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը գիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունն արվեստի մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը դիվանագիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը սպորտի մեջ և ընդհանրապես բոլոր բնագավառներում։

Պատահական չէր, որ ես այսօրվա հավաքն սկսեցի Պարույր Սևակի բանաստեղծությամբ, որովհետև այդտեղ շատ կարևոր կերպով համադրված է երկու հանգամանք՝ հարգանքը ուրիշ ազգերի նկատմամբ, որը չպիտի մեզ խանգարի, այլ, հակառակը, մեզ պիտի օգնի, որ մենք ինքներս մեզ առավել ևս հարգենք և մեծացնենք ուրիշների հարգանքը մեր նկատմամբ։ Դրա համար մեզ հարկավոր է այսօր ընդամենը մեկ բան՝ ձևակերպել մեկ միասնական նպատակ և աշխատել միասին հանուն այդ մեկ միասնական նպատակի։ Այդ մեկ նպատակի անունը պարզ է և հստակ՝ այդ նպատակի անունն է Հայաստանի Հանրապետություն, այդ նպատակի անունն է Արցախի Հանրապետություն։

Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախը, կեցցե Սփյուռքը և կեցցե՛ հայ ժողովուրդը։

Շնորհակալ եմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պատվին տրված գալա-ընդունելության ժամանակ ներկայացվել է «Velvet Revolution» ֆիլմի թրեյլերը, որը պատրաստվել է Մկքենզի ընկերության կողմից։ Ֆիլմը պատմում է 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին, ներկայացնում այդ օրերի իրադարձությունները և զարգացումները, ինչպես նաև անդրադառնում Հայաստանի զարգացման ներկայիս միտումներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

23:59 04.05.2025

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

23:45 04.05.2025

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

Ռումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ​​ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

23:30 04.05.2025

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

23:10 04.05.2025

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

BACK_TO_TOP