19:13 24.09.2019
Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց 154-րդ թատերաշրջանը: Նախօրեին առաջնախաղ էր թատրոնում: Աճեմյանցիները թատերաշրջանը բացել են «Թռիչք» ներկայացմամբ:
«Էստեղ թռչունները պայմանական են, որովհետև թռչունի էության մեջ խոսում ենք մարդկային ապրումների ու մարդկային հոգեբանության մասին: Սա ազատության գաղափարի մասին է, իսկ ազատության այդ խորհրդանիշը, որպես այդպիսին, բոլոր ժամանակներում եղել է թռչունը, այսինքն` նրանք, որոնք անմիջականորեն շփվում են երկնքի հետ»,- ասել է ներկայացման երիտասարդ դերակատարներից Արսեն Միքայելյանը:
«Ներկայացումն ուղղված է մարդկանց, հանդիսատեսին, բոլորին: Մեր մեջի վանդակները, իսկ այդ վանդակները բոլորիս մեջ էլ կան, բերում են ստորաքարշության: Վանդակի կանոններն են` ես քեզ կկերակրեմ, բայց դու պիտի ինձ ենթարկվես, իսկ ազատության մեջ դու ինքդ ես որոշում քո ճակատագիրը և ճանապարհդ»,- ներկայացման ասելիքն այսպես է մեկնաբանում Նիկոլայ Ծատուրյանը:
Այն` որպես այլաբանություն, թռչունների միջոցով ներկայացնում է ազատության և վանդակի ընտրության միջև կանգնած մարդու ապրումները: Ներկայացման կերպարները մարմնավորել են արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Գյումրիի թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Միքայելյանը ու հրավիրյալ դերասանուհի Անի Խաչիկյանը:
154-րդ թատերաշրջանը բացվեց հանդիսավոր արարողությամբ:
«Սա ուրիշ թռիչքի մասին է` մտքի, խելքի, ազատության: Իհարկե, ամեն ինչի մեջ էլ վտանգ կա, բայց հենց վտանգը տեսար, զգացիր և այդ վտանգից շատ վախեցար, կմնաս տեղում»,- ասել է արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը:
«Ինձ թվում է` հանդիսատեսն այս ներկայացման առումով բաժանվելու է երկու մասի ՝ ավագ սերունդ և երիտասարդություն: Ավագ սերնդի համար որոշակի չափով լինելու է իրենց իրականությունը, իրենց ապրած կյանքի փաստարկումը, իսկ երիտասարդների համար լինելու է վերանայում, վերանայման հնարավորություն էն իրականության ու էն կյանքի, որում իրենք ապրում են»,- ասել է դերասանուհի Անի Խաչիկյանը:
17:05 10.07.2025
Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել էՀուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան […] ...
16:55 10.07.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ […] ...
16:44 10.07.2025
«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել […] ...
16:33 10.07.2025
Քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել տղամարդու ինքնությունըԷրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ է պարզել լուսանկարում պատկերված տղամարդու ինքնությունը։ «Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, մոտենալ Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-հայտնում են ոստիկանությունից։։ ...
16:22 10.07.2025
Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել էՏավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի կառուցման ծրագիրը վերջապես ավարտին կհասնի. ընդհատված ծրագիրը շարունակելու համար Քաղաքաշինության կոմիտեն ներգրավել է նոր կապալառու, որն արդեն իսկ սկսել է շինարարությունը։ Նախատեսվում է առաջնահերթ իրականացնել հենապատի կառուցումը՝ համայնքի միակ ճանապարհի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով։ Զուգահեռաբար շարունակվելու է դպրոցի շենքի ընդհատված շինարարությունը։ Վերականգնվելու է նաև վնասված ճանապարհը։ «Դպրոցի շինարարության վերսկսումը կարևոր […] ...
16:10 10.07.2025
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)ՀՀ քննչական կոմիտեում ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն […] ...