«Իմ քայլն» իր նախագծում ինչո՞ւ է հավասարության նշան դրել «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» եզրույթների միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

«Իմ քայլն» իր նախագծում ինչո՞ւ է հավասարության նշան դրել «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» եզրույթների միջև

11:32 24.09.2019

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, դիմելով հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանին, հետաքրքրվեց՝ ճի՞շտ է արդյոք ՍԴ անդամ – ՍԴ դատավոր եզրույթների միջև հավասարության նշան դնելը: Պատգամավորը նաև հիշեցրեց՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա: Բաբաջանյանը ցանկացավ ճշտել՝ խորհրդարանում քննարկվող փաստաթղթում նամակի դիրքորոշում կա՞, թե՞ ոչ։

Սուրեն Գրիգորյանը նշեց՝ ԱԺ-ն ոչ թե խուսափում է այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, այլ, քանի որ այս գործընթացն այլ բանի մասին է, այս փաստաթղթով չեն ցանկանում այդ հարցին անդրադառնալ: Նա ընդգծեց՝ Վահե Գրիգորյանի նամակին այս փաստաթղթով պատասխանել չարժե: Բաբաջանյանի հարցին՝ այս փաստաթղթից դուրս ԱԺ-ն կարձագանքի՞ Վահե Գրիգորյանի նամակին՝ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։

Իշխանական խմբակցության պատգամավորը նշեց.

«Ես՝ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանս, օժտված չեմ մանդատով, որ «Իմ քայլը» խմբակցության անունից խոստում տամ՝ հետագայում նման դիրքորոշում լինելու է, թե ոչ»:

Գրիգորյանը պատասխանեց, որ այդ եզրույթների միջև հավասարության նշան է դրվելու, քանի որ այս նախագիծը դրա մասին չէ:

Նա նաև տեղեկացրեց՝ ՍԴ-ի որոշումն ուժ է ստանալու ձայների երկու երրորդը՝ վեց ձայն ստանալու դեպքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

12:07 10.07.2025

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում` Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր […] ...

SHANTNEWS

12:00 10.07.2025

SHANTNEWS

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

11:55 10.07.2025

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում […] ...

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

11:48 10.07.2025

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

BACK_TO_TOP