Տրվել է «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մեկնարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Տրվել է «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մեկնարկը

16:49 24.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Քննչական կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը հայտարարել են «Էլեկտրոնային նախաքննության» ծրագրի մեկնարկի մասին:

«Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը ներքին ցանց է, որտեղ յուրաքանչյուր քննիչ լրացնում է իր վարույթում գտնվող քրեական գործի նյութերը և հնարավորություն է տալիս ղեկավար կազմին ծանոթանալ իր կատարած աշխատանքին:

Քննչական կոմիտեն գործունեության 5 տարիների ընթացքում մշտապես համագործակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, որի արդյունքում հնարավոր է եղել կոմիտեում թվայնացնել քրեական գործերը, տարբեր ստորաբաժանումներում ներդնել ներքին ցանց, ձևավորել վարույթը կարճված և դատարան ուղարկված էլեկտրոնային արխիվ և այլն:

«Այս համակարգը կարևոր դերակատարում ունի քննությունները արհեստավարժ կերպով ու ավելի լավ իրականացնելու համար: Բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ իրականացվում են Ձեր կողմից՝ տեխնոլոգիական միջոցները կիրառելու ուղղությամբ, որը թույլ կտա աշխատանքներն առավել հաշվետու և թափանցիկ դարձնել: Մենք ցանկանում ենք Հայաստանում կերտել լավագույն իրավապահ համակարգ և օգնել խոչընդոտները հաղթահարելու ճանապարհին», – ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսը:

«Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը մշակվել և ներդրվել է դեռևս 2016 թվականին, որը փուլ առ փուլ ընդլայնվում է:

Ծրագրի անվտանգությունը.   

  1. Ծրագիրն իրենից ներկայացնում է Կոմիտեի փակ ներքին ցանցում գործող ծրագրային համակարգ, որին հնարավոր չէ միանալ ընդհանուր համացանցի միջոցով, ինչն ապահովում է ծրագրի (մասնավորապես նախաքննական գաղտնիք համարվող տվյալների, այդ թվում և անձանց անձնական տվյալների) անվտանգությունը:
  2. Բացի արտաքին պաշտպանվածությունից, ծրագրի անվտանգության կարևոր բաղադրիչ է նաև ներքին անվտանգության առկայությունը: Այսինքն՝ Ծրագրով աշխատող յուրաքանչյուր ոք (քննիչ, պետ), Ծրագրում ունենում է իր անձնական տիրույթը, որտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել համապատասխան անհատական «Մուտքանուն» և «Գաղտնաբառ»:

Ծրագրի անվտանգության հետագա կատարելագործման նպատակով Կոմիտեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ:

           «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի նպատակները

Սույն ծրագրի ներդրման հիմնական նպատակներն են.

  1. Քրեական գործերի քննության ժամկետների անհարկի ձգձգման նվազեցում և քննչական աշխատանքների միասնական պրակտիկայի ձևավորում,
  2. քննչական աշխատանքում հնարավոր դատավարական խախտումների և տեխնիկական սխալների բացառում,
  3. քրեական գործերով վիճակագրության առցանց վարում,

4. քրեական գործերով մուտքագրվող տվյալների և առցանց բազայի ձևավորում:

           «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի խնդիրները

Ծրագրի ներդրմամբ փորձ է արվել լուծելու հետևյալ հիմնական խնդիրները՝

  1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովում,
  2. միասնական վիճակագրության վարում,
  3. դատավարական որոշումների և արձանագրությունների կառուցվածքի կազմման միասնականացում,
  4. անմիջական վերահսկողության ապահովում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

09:31 10.07.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։   Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

09:30 10.07.2025

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

BACK_TO_TOP