13:15 25.09.2019
Կրոնական ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրությանը, տեղեկացնում է ermenihaber.am կայքը:
Պատմում է, որ Աթեշյանը ողջունել է պատրիարքարանին ուղարկված գրավոր կանոնագիրը, սակայն ընդգծել, որ որոշ ցավալի կետեր կան:
«Մեր համայնքը երկար ժամանակ սպասում է պատրիարքական ընտրության: Տասնամյակից ավելի է, որ դժբախտաբար թափուր է մեր դարավոր պատրիարքական աթոռը: Երանաշնորհ ու սիրեցյալ մեր պատրիարքին` լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո, բնականաբար, պատրիարքական ընտրության հեռանկարը եղավ անշրջելի: Մեր համայնքի ներսում բոլոր պատրաստությունները կատարվեցին և ուրախ առիթ է, որ տրամաբանական ժամկետի մեջ պետության կողմից մեզ հասավ կանոնադրությունը: Սա խնդրի ողջունելի և դրական կողմն է, սա համարվում է հավաքական ձեռքբերում»,-ասել է Աթեշյանը:
Կրոնական ժողովի ատենապետը, անդրադառնալով կանոնադրությունում առկա բացասական կետերին, նշել է, որ ընդհանուր տրամաբանությունը ներհակ չէ մեր ավանդույթներին, սակայն այսօրվա պայմաններում շատ ավելի լավ կլիներ, եթե սահմանափակումներ չլինեին արտասահմանաբնակ հոգևորականների թեկնածության համար:
Արամ Աթեշյանն այդ երևույթը բնութագրելիս, հայտնել է, որ այն հայ համայնքի մի քանի տխուր դեմքերի միջամտության, նեղ շրջանակների շահադիտական անտեղի միջամտությունների հետևանքն է:
«Նրանք, ովքեր չեն մտածում այս համայնքի երկարաժամկետ շահերի մասին, չեն կարող արդարանալ մեր ժողովրդի առջև և իրենց տխուր հաշիվները դատապարտված են ձախողման: Մեր համայնքը պետք է լավագույնս նժարի վրա դնի այժմ ստեղծված կացությունը: Հետամուտ պետք է լինենք, որպեսզի արդար ընտրություն կազմակերպվի»:
Նա անհրաժեշտ է համարել մի կողմ թողնել ներքին տարակարծությունները, ընդհանուր հայտարարի գալ և հեռու մնալ պետության գործոնը շահարկելուց ու ամբոխավարական ձգտումներով պետությանը հակադրվելու տխուր որոնումներից, ինչը կարող է տանել փակուղի:
Աթեշյանը համախմբման կոչ է արել հայ համայնքին, որպեսզի նոր պատրիարքից պահանջեն, որ հետամուտ լինի տասնամյակներ ի վեր կուտակված խնդիրների անհապաղ լուծման համար:
14:07 10.07.2025
Պարեկներն ու համայնքային ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Տիգրան Մեծի պողոտայումՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ի գիշերը՝ ժամը 1․10-ին, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:57 10.07.2025
Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
13:48 10.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...
13:45 10.07.2025
Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչից առաջ նախախաղային ասուլիսի է մասնակցել։ «Մադրիդցիներին հանդիպելը միշտ յուրահատուկ է: Ուրախ ենք, որ մասնակցելու ենք առաջիկա հանդիպմանը: Սա նշանակում է, որ մինչև այժմ լավ աշխատանք ենք կատարել: Շատ դետալներ են սպասվող խաղը դարձնում առանձնահատուկ: Մոտ ենք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալուն, և […] ...
13:37 10.07.2025
Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողիԱրտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Լոս Անջելեսի Ուիլմինգտոն շրջանում փլուզված թունելի բոլոր աշխատողներին։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «31 մարդ, բոլոր աշխատողները անվտանգ դուրս են բերվել թունելից կենդանի և անվնաս։ Անհետ կորածներ չկան», – ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Թունելի փլուզումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը […] ...
13:28 10.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ըԵրևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների […] ...