Գյումրեցի պատանիները դարձել են շախմատի դպրոցականների աշխարհի չեմպիոններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+22.09 oC

Գյումրեցի պատանիները դարձել են շախմատի դպրոցականների աշխարհի չեմպիոններ

19:00 30.09.2019

Աշխարհի առաջնության չեմպիոնական, փոխչեմպիոնական մեդալներ, գյումրեցի ծանրորդներից բացի, նվաճել են գյումրեցի պատանի շախմատիստները: Նրանք դարձել են շախմատի աշխարհի առաջնության չեմպիոններ: Առաջին անգամ անցկացվել է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն, իսկ հյուրընկալող երկիրը Հայաստանն էր:

Մրցաշարին մասնակցել է յոթ երկրի 15-18 տարեկան մոտ հարյուր շախմատիստ: Թիմային և հավաքական խաղերում դպրոցականների աշխարհի առաջնության չեմպիոններ են հռչակվել Գյումրիի շախմատի մարզադպրոցի երկու աշակերտները ՝ Սիմոն Թումանյանն ու Լյովա Դավթյանը, իսկ Անահիտ Մկրտչյանը դարձել է փոխչեմպիոն:

Շախմատի մարզադպրոցի նախասրահում գյումրեցի շախմատիստների հաղթանակների մասին պատմող լուսանկարներն ու մրցանակներն են, որոնք սկսվում են 1950-ականներից: Հաղթանակների շարքն ավելանում է: Դպրոցականների աշխարհի չեմպիոնական գավաթը Գյումրի են բերել պատանի շախմատիստները։ Սիմոնը, Լյովան ու Անահիտը երեք օր առաջ ավարտված հեղինակավոր մրցաշարի հաղթողներն են:

«Բոլորն արդեն մեզ վերաբերում են որպես չեմպիոնների, սակայն դա մեզ չի խանգարում, ոչ էլ օգնելու  է, քանի որ մենք չենք մեծամտանալու այս հաղթանակից, մենք նույնն ենք, ուղղակի հասել ենք որոշակի հաջողության»,- ասում է դպրոցականների շախմատի աշխարհի չեմպիոն Լյովա Դավթյանը։

«Այսքան պարապելուց հետո պետք է, որ  լիներ այսպիսի լուրջ մրցաշար, որ հաղթեինք, սա էլ դրանցից մեկն էր»,- ասել է աշխարհի չեմպիոն Սիմոն Թումանյանը։

16 տարեկան  Լյովան ու Սիմոնը համադասարանցիներ են, մրցաշարում հանդես են եկել որպես դպրոցական  թիմ։  

 Առաջին անգամ հեղինակավոր մրցաշարին մասնակցելու պատմությունը ևս հետաքրքիր էր: Պատանի շախմատիստները  աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականի կազմում ու մասնակիցների ցանկում ընդգրկված չեն եղել: Հավաքականի կազմից դուրս էին մնացել ունեցած ոչ բավարար վարկանիշի պատճառով:
«Ես ֆեդերացիային վստահեցրել եմ, որ մեր երեխաները ոչնչով պակաս չեն, թերևս միայն այդ միջազգային գործակիցներով, որով էլ մեր երեխաների գործակիցները ամենացածրն էին այնտեղ»,- իրենց աշակերտներին մրցաշարի մասնակիցների կազմում ընդգրկելու հետաքրքիր մանրամասների մասին է խոսել Գյումրիի շախմատի մարզադպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանը։
«Մեր տղաները մրցաշարում դարձան բացահայտում և հիմա մեր շախմատի մարզադպրոցի պարծանքն են, քանի որ նվաճեցին դպրոցականների աշխարհի չեմպիոնի կոչումը»,- ասում է չեմպիոնների մարզիչ Անի Մարտիրոսյանը:

Իսկ Անահիտը Հայաստանի առաջնությունների եռակի չեմպիոն է, այս մարզադպրոցի սանը, բայց հավաքականի կազմում հանդես է եկել երևանյան թիմի հետ: Սա ևս հոգեբանորեն ազդել է նրա խաղի կենտրոնացման վրա: Թիմի մյուս շախմատիստուհիների խաղային ներուժին ծանոթ չի եղել: Խաղընկերոջ հնարավորությունները նախապես իմանալը հաղթանակի հասնելու կարևոր  գործոն է։ Աշխարհի առաջնությունում աղջկա նվաճումը եղավ փոխչեմպիոնի կոչումը:

«Իմ կարծիքով` աղջիկների և տղաների շախմատը շատ տարբերվում է, եթե համեմատենք աղջիկների և տղաների աշխարհի չեմպիոնների վարկանիշը, կտեսնենք, որ մոտ 200 կետից ավելի տարբերություն կա, և դա հուշում է, որ տղաների ու աղջիկների շախմատը լիովին տարբերվում է»,- ասում է Անահիտ Մկրտչյանը:
 

Լյովային, Սիմոնին ու Անահիտին այս մրցաշարում տարած հաղթանակը մեծ մրցաշարերի մասնակցության հայտ ներկայացնելու վստահություն է տվել: Առանց ժամանակ կորցնելու սկսել են պատրաստվել հոկտեմբերին մեկնարկելիք հանրապետական մրցաշարի, որտեղ վաստակած միավորները միջազգային առաջնություններին մասնակցելու հնարավորություն են բացելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP