100-ից ավելի սերեր. 85-ամյա Բարդոն այսօր էլ շարունակում է սիրային նամակներ ստանալ   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

100-ից ավելի սերեր. 85-ամյա Բարդոն այսօր էլ շարունակում է սիրային նամակներ ստանալ  

19:51 28.09.2019

«Երջանկությունը նման է բարոմետրի միջի սնդիկին, նրա աստիճանը մեկ բարձր է, մեկ` ցածր: Իսկ ինչ վերաբերում է միանշանակին, կայունին  ու իդեալականին, Դուք  էլ գիտեք` նման բան գոյություն չունի»:

Նա առաջինն էր, որ Կաննի լողափին հայտնվեց բիկինիով՝ նորաձևության մեջ ազդարարելով մի նոր հեղափոխություն: Հետո արդեն դառնալու էր Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկի` Մարիաննայի արձանի նախատիպը: Կին, որին բնությունը չէր շնորհել դիմագծերի համաչափություն, բայց դա չխանգարեց, որ նա դառնար 20-րդ դարի գեղեցկուհիներից մեկը` մեկը, ում երկրպագում էին բիթլները, 15-ամյա Բոբ Դիլանն իր առաջին երգը նրան էր նվիրելու:

21 տարի  կինոյում և 48 դեր, որոնցում Բրիջիտը միշտ ստիպված էր ապացուցել, որ բացի գեղեցիկ լինելուց, նաև տաղանդավոր է:

Բրիջիտ Բարդո 

«Ես 100%-անոց բիոմթերք եմ, ընդունում եմ այն ամենը, ինչ տալիս է ինձ բնությունը, ոչինչ չեմ մերժում, ոչնչին ձեռք չեմ տալիս, չեմ փոխում և չեմ ուղղում: Իմ մտքով երբեք էլ  չի անցել դիմել վիրաբույժի  օգնությանը»:   

 Նա ծնվեց

1934թ. սեպտեբերի 28-ն էր, երբ Փարիզում` Լուի Բարդոյի և Աննա-Մարի Մյուսելի բարեկեցիկ ընտանիքում, ծնվեց ոչ այնքան գեղեցիկ աղջնակ: Փոքրիկի ձախ աչքն ի ծնե ընդամենը 10 % էր տեսնում, ատամները սխալ կծվածք ունեին: Մեծացող Բրիջիտին միայն իր կազմվածքն էր դուր գալիս:

 «Ես փոքրուց գիտեի, որ գեղեցիկ չեմ, դեմքիցս այնքա˜ն էի ամաչում և  այնքա˜ն շնորհակալ  էի լինում այն տղամարդուն, որն ինձ «գեղեցիկ» էր անվանում: Ես վախենում էի, որ տեսնելով ինձ առանց շպարի, նա  կսարսափի: Այդպես, երկար տարիներ ես քնում էի առանց աչքերիս սևաներկը մաքրելու»:

Մանկության մասին հիշողությունները դերասանուհուն դառնացնում են՝ ընտանիքում նրան տգեղ էին համարում, ծնողական սերը` անհամաչափ բաշխում:

 «Ժամանակի հետ ես զգում էի, որ հեռանում եմ ծնողներիցս, որ կրտսեր քրոջս` Մարիին, նրանք ավելի են սիրում, դա այնքան անարդար էր. ես նայում էի հայելուն ու լալիս էի, այդ ժամանակ ամեն բան  կտայի, որ ունենայի քրոջս երկար, գեղեցիկ վարսերից: «Աստվա˜ծ իմ, ինչո՞ւ են  ատամներս այդքան տգեղ»: Ես ստիպված  երկաթե լարեր էի  կրում դրանք ուղղելու համար, բայց բարեբախտաբար ատամներս նույնը մնացին` տալով ինձ այն հյութեղ շուրթերի տպավորությունը, որ հետո դարձավ իմ այցեքարտը»:

12 տարեկան աղջիկը կարողացավ դառնալ այն 10 երջանիկներից մեկը, որը ընդունվելու էր բալետի դասերի: Հենց այդ դասերի ընթացքում էր նա մոռանում իր բարդույթների մասին, մոռանում, որ ատամները ծուռ են և ակնոց է կրում:

Բրիջիտը, ամսագրի շապիկն ու նոր առաջարկները

Բրիջիտն իր դեմքի անհամաչափությունը փորձում էր քաղարկել գեղեցիկ կազմվածքով. ժամերով քայլում էր` գլխին ջրով լի բաժակ դրած: Նրա հույսերը դասական պարի հետ էին կապված, երբ հանկարծ առաջարկ ստացավ: Առաջարկը պարի հետ կապ չուներ: Բրիջիտին առաջարկում էին լուսանկարվել «Ժարդեն դե մոդ ժունյոր» ամսագրի համար: Բրիջիտն ընդամենը 14 տարեկան էր: Հաջորդ առաջարկն էլ չուշացավ՝ այս անգամ արդեն Բրիջիտը հայտնվելու էր աշխարհահռչակ «ELLE» ամսագրի շապիկին:

Առաջարկը կար, մնում էր ծնողներին համոզել: Համոզեց: 1950թ. մայիսի 8-ին 16-ամյա ֆրանսուհին «ELLE» ամսագրի շապիկին էր:

Հայտնի ամսագրի շապիկին հայտնված աղջիկը հետաքրքրեց ռեժիսոր Մարկ Ալլեգրեին ու ֆիլմում նկարահանվելու առաջարկով  Բրիջիտից հանդիպում խնդրեց: Կրկին ընտանեկան ժողով և երկար քննարկումներ …

Ի վերջո, Բրիջիտը գնաց կինոփորձերին: Եվ չնայած այդ ֆիլմն այդպես էլ չնկարվեց, բայց այն ճակատագրական դարձավ Բրիջիտի համար: Այդ փորձերի ժամանակ էր, որ նա ծանոթացավ Մարկ Ալլեգրեի ընկերոջ` Ռոժե Վադիմի հետ, ով 3  տարի անց պիտի  դառնար Բրիջիտի ամուսինը:

Առաջին դերն ու առաջին ամունությունը

Ռոժե Վադիմը այդ ժամանակ դեռ ռեժիսորի օգնական էր: 22 տարեկան երիտասարդին հիացրել էր 16-ամյա Բրիջիտի լուսանկարը  Elle-ի շապիկին: Սիրո խոստովանությունը չուշացավ, ընտանեկան ժողովը՝ ևս: Ծնողները դեմ էին այդ հարաբերություններին. Ռոժեն վարձով էր ապրում, իսկ աղջիկը թողել էր ուսումը: Ավելին, երբ ծնողները փորձեցին աղջկան ուղարկել Անգլիա` սովորելու, նա ինքնասպանության փորձ արեց: Արդյունքում` կողմերը եկան փոխզիջման ու փոխհամաձայնության՝  Բրիջիտը չի գնա Անգլիա,  բայց կամուսնանա Վադիմի հետ միայն 18 տարեկան դառնալուց հետո:

1952թ. դեկտեմբերի 21-ին զույգը պսակադրվեց: Վարձով ապրող տղային ու դեռ անփորձ աղջկան Բրիջիտի ծնողները բնակարան նվիրեցին: Այդ տարին Բրիջիտի համար բեկումնային էր: Նա նաև առաջին անգամ նկարահանվել էր ֆիլմում՝ «Նորմանդական անդունդ»: Հետո էլի եղավ մի քանի ֆիլմ ու ոչ մեծ դերեր: Դերերը գնահատվեցին չհաջողված:

«Քննադատներն իմ այդ ֆիլմերի մասին այնպես էին արտահայտվել, որ կինոյի դռներն իմ առջև վերջնականապես փակվեցին, բայց ես որոշեցի չհանձնվել ու  ամեն ինչ սկսել զրոյից. սկզբի համար պետք էր լավ մենեջեր գտնել»:

Բրիջիտը գտավ մենեջերին, բայց աստղային ժամը դեռ կար: Այդ ընթացքում էլ Ռոժե  Վադիմը աշխատում էր իր առաջին ռեժիսորական ֆիլմի սցենարի վրա, որը դառնալու էր 1960-ականների սեքսուալ հեղափոխության ու Բարդոյի  աստղային ուղու սկիզբը:

ԵՎ ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵՑ ԿՆՈՋԸ

1956թ.: «Եվ Աստված ստեղծեց կնոջը»:Ռոժե Վադիմի ռեժիսորական դեբյուտը ցնցեց Եվրոպան: ֆիլմում Բրիջիտի թեթևաբարո վարքը դատապարտեց անգամ Կաթոլիկ եկեղեցին: Սակայն հենց  այս կերպարը նրան համաշխարհային ճանաչում բերեց: Հետո արդեն պատմաբաններն այս ֆիլմը համարելու էին 1960-ականների սեքսուալ հեղափոխության մեկնարկը:

Այդ ֆիլմից հետո Բրիջիտին շատ ռեժիսորներ դիմեցին առաջարկներով: Նրա Էկրանային  անկեղծությունը հասավ նաև ամերիկյան կինո: Ֆիլմ, որ տվեց Ռոժե Վադիմի և Բրիժիտ Բարդոյի փառքի մեկնարկը, բայց և դարձավ նրանց բաժանման պատճառը: Պատճառը Բրիջիտի սրտի նոր թրթիռներն էին:

«Սիրային տեսարաններում ես խաղում էի ինքս ինձ և սիրահարվեցի ֆիլմի  խաղընկերոջս` Ժան-Լուի  Տրենտինյանին: Նա այնքան համեստ էր, խորը, ուշադիր, ուժեղ ու ամաչկոտ, ավելի լավը, քան ես … Իսկ Վադիմի հանդեպ ես արդեն սառել էի. մենք  եղբոր ու քրոջ պես էինք ապրում: Ես կմնամ նրան անմնացորդ շնորհակալ. Ռոժեն իմ ընտանիքն էր ու հենարանը, բայց ոչ սիրեկանը»: 

Ամուսինները և միջանկյալ սիրեկանները

Բրիջիտի սիրավեպերը երկար չէին տևում: Ամեն մի նոր ֆիլմ մի նոր սիրավեպ էր բերում: Հաջորդը «Բաբետտան գնում է պատերազմ» ֆիլմն էր, սիրեցյալը՝  Ժակ Շարյեն, ամուսնության պատճառը՝ Բրիջիտի հղի լինելը: Այդպես, 1960թ. Բրիջիտն ամուսնանում է Շարյեյի հետ և ծնվում է որդին` Նիկոլյան: Ամուսնությունն էլ չնպաստեց, որ միությունը երկար տևի, փոքրիկ տղայի դաստիարակությամբ էլ հայրական կողմի տատիկ-պապիկն էին զբաղվում:

Այս միությունն էլ երկար չտևեց, իսկ Նիկոլյայի դաստիարակությունը Բրիջիտը վստահեց ամուսնու ծնողներին: Հերթական դերը հերթական սիրավեպն էր ծնում, չուշացավ նաև երրորդ ամուսնությունը՝ 1966-ին նա ամուսնացավ գերմանացի միլիոնատեր Հյունթեր Սաքսի հետ:

Նույնիսկ միլիոնները չերկարացրեցին ամուսնության տևողությունը: 3 տարի անց այն ևս ավարտվեց: Իսկ բաժանուման պատճառը մեկ այլ տղամարդ էր՝  հայտնի պոետ և երգիչ Սերժ Գենսբուրը, ում տգեղության համար Քվազիմոդո էին կոչում: 1992թ. 58-ամյա  Բրիջիդ Բարդոն ամուսնալուծվեց իր վերջին` չորրորդ ամուսնուց` Բերնար դը Օրմելից:

Գագաթին

Իր տաղանդի գագաթին Բրիջիտը հասավ 1961-ին: «Իրականություն» ֆիլմում Բարդոյի  հերոսուհու երկար մենախոսությունը  լավագույնը դարձավ Բրիջիտի կինոկարիերայում:

Առաջին  անգամ  ֆրանսիացի կինոքննադատները միաձայն ընդունեցին Բարդոյի խաղը. դերասանուհին հասել էր ողբերգության գագաթնակետին: Գագաթը պիտի դառնար նաև Բրիջիտի համար կինոաշխարհի վերջակետը: Նրա հերոսուհուն սկսեցին համեմատել հենց իր հետ, թերթերը գրում էին նրա ինտիմ կյանքի մասին, գաղտնալսվում էին դերասանուհու հեռախոսային խոսակցությունները: Բարդոն որոշեց թողնել կինոն … Բարդոն ընդամենը 39 տարեկան էր:

 Կինոյի փոխարեն կենդանիներ

«Չկան իդեալական տղամարդիկ և իդալական կանայք, իսկ օրինակ՝ կենդանական աշխարհում ինձ համար իդեալական է արու դելֆինը: Նա հավատարիմ է, բարի ու  ընկերասեր: Հիմա ես հանգիստ ապրում եմ առանց տղամարդկանց: Իմ վիլլայում շուրջ 100  կենդանի կա` ոչխար, ձի, շուն, կատու, խոյեր, այծեր, նապաստակներ: Ես ձեզ հավատացնում եմ, նրանք բոլորը միասին վերցրած, ավելի քիչ անհանգստություն են պատճառում ինձ, քան մեկ տղամարդը»:  

1986թ. 52-ամյա Բարդոն բացում է կենդանիների պաշտպանության հիմնադրամը, իսկ իր 75-ամյակին Սոֆի Լորենին խնդրել էր  հրաժարվել մորթի կրելուց. նա  դա համարում էր ծննդյան ամենալավ նվերը:

Արդեն 85 տարեկան Բրիջիտն իր խաղաղ ծերությունն է ապրում Ֆրանսիայի հարավում գտնվող Սան-Տրոպեի Մադրագ վիլլայում` իր բազմաթիվ սիրելի չորքոտանիների հետ, հեռու աշխարհիկ կյանքից ու աղմուկից:

Բիկինով ազատամիտ  կինը

Չնայած տարիքին` Բարդոն շարունակում է մնալ նույն` բիկինով ազատամիտ կինը, ում ամենասիրելի հագուստը շարունակում է մնալ մերկությունը:

Մինչ օրս էլ նա հարյուրավոր սիրային նամակներ է ստանում:

«Մի՞թե դուք կարծում եք, թե գիշերը միայնակ անկողին մտնելիս ինձ մխիթարում է այն միտքը, թե աշխարհի կեսն ինձ է սիրում…  Իրականում աշխարհի կեսը ոչինչ է»:

Բրիջիտը մտածել է նաև իր հուղարկավորության մասին: Ընկերներին  խնդրել է, որ անպայման հնչի Մարիա Կալլասի կատարմամբ «Ռոմեո և Ջուլիետից» հատված:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP