Դատարանը Լոնդոնում միլիոններ ծախսած ադրբեջանցի կնոջը թույլ չի տվել արտահանձնել Բաքու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Դատարանը Լոնդոնում միլիոններ ծախսած ադրբեջանցի կնոջը թույլ չի տվել արտահանձնել Բաքու

16:26 28.09.2019

Բրիտանական դատարանը թույլ չի տվել Ադրբեջան արտահանձնել ադրբեջանցի Զամիրա Հաջիևային, որը առաջին մարդն է, որին Բրիտանիայում մեղադրանք է առաջադրվել հարստության ծագման աղբյուրները չբացահայտելու համար։ Միաժամանակ, նա ադրբեջանական պետական «Ադրբեջանի միջազգային բանկի» նախկին տնօրեն, այժմ ազատազրկված Ջահանգիր Հաջիևի կինն է։

Դատարանը որոշել է, որ Ադրբեջանում այդ կնոջ նկատմամբ դատավարությունը կարող է անարդար լինել (կինը կարող է կաշառքով ազատվել)։

Հաջիևան բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ 50 միլիոն դոլարի գնումներ կատարելուց հետո չի կարողացել իրավապահների պահանջին բավարարող հայտարարագիր ներկայացնել, թե որտեղից իրեն այդ գումարը։

56-ամյա կինը տարիներ շարունակ բնակվում էր Լոնդոնում։ Այնտեղ նա գնել էր 29 միլիոն դոլար արժողությամբ տուն, 22 միլիոն դոլար արժողությամբ զարդեր ու այլ շքեղ իրեր (դեպք էր եղել, երբ մեկ օրում կատարել էր 100 հազար դոլարի շքեղ գնումներ), բայց չէր կարողացել հայտարարագրել այդ գումարները։ Դրանից հետո բրիտանական իշխանությունները ոչ միայն կալանք էին դրել նրա կարողության վրա, այլև բանտարկել նրան։

Այսօր դատարանում ցուցմունք տալիս Հաջիևան հայտարարել է, թե գնումների հարցերով զբաղվել է իր ամուսինը և ինքը տեղյակ չի եղել ո՛չ գնումների մասին, ո՛չ էլ այն մասին, թե ինչպես է գոյացել այդ կարողությունը (ամուսինները միասին են արդեն 21 տարի)։

Իսկ նրա ամուսինը Ադրբեջանի իշխանությունների ցուցումով ազատազրկվել է 2015 թվականին։ Մինչ այդ նա 15 տարի ղեկավարում էր «Ադրբեջանի միջազգային բանկը», որը պետական հաստատություն էր, սակայն ինչ-ինչ պատճառներով Բաքվի իշխանությունները որոշել էին ազատվել նրանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP