20:00 10.11.2018
Զամիրա Հաջիևան, որ Բրիտանիայում ձերբակալվել է այն բանի համար, որ 50 միլիոն դոլարի գնումներ կատարելուց հետո չի կարողացել իրավապահների պահանջին բավարարող հայտարարագիր ներկայացնել, թե որտեղից իրեն այդ գումարը, արդեն ցուցմունք է տվել դատարանում և սլաքներն ուղղել ամուսնու դեմ՝ հայտարարելով, թե ամուսինն է զբաղվել այդ գնումներով։
Նրա ամուսինը՝ Ջահանգիր Հաջիևը, որ ժամանակին Ադրբեջանի միջազգային բանկի տնօրենն էր, արդեն տևական ժամանակ ազատազրկված է ֆինանսական մանիպուլյացիաների, խարդախության համար։ Ամեն ինչ նրա «գլխին կոտրվեց» այն ժամանակ, երբ նավթի գների անկումից հետո Ադրբեջանում սկսված ֆինանսական ճգնաժամի արդյունքում բանկը, որ ուներ պետական մասնաբաժին, սնանկ ճանաչվեց։
Նրա կինը՝ Զամիրան, տարիներ շարունակ բնակվում էր Լոնդոնում։ Այնտեղ կինը գնել էր 29 միլիոն դոլար արժողությամբ տուն, 22 միլիոն դոլար արժողությամբ զարդեր ու այլ շքեղ իրեր (դեպք էր եղել, երբ մեկ օրում կատարել էր 100 հազար դոլարի շքեղ գնումներ), բայց չէր կարողացել հայտարարագրել այդ գումարները։ Դրանից հետո բրիտանական իշխանությունները ոչ միայն կալանք էին դրել նրա կարողության վրա, այլև բանտարկել նրան։
Այսօր դատարանում ցուցմունք տալիս Հաջիևան հայտարարել է, թե գնումների հարցերով զբաղվել է իր ամուսինը և ինքը տեղյակ չի եղել ո՛չ գնումների մասին, ո՛չ էլ այն մասին, թե ինչպես է գոյացել այդ կարողությունը (ամուսինները միասին են արդեն 21 տարի)։
19:07 20.06.2025
Աբբաս Արաղչին ժամանել է Ժնև19:00 20.06.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...
18:50 20.06.2025
Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
18:45 20.06.2025
«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...
18:40 20.06.2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։ ...
18:32 20.06.2025
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպինԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին: Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...
18:25 20.06.2025
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...