Կառավարության արտահերթ նիստում հավանություն է տրվել 2020թ. պետբյուջեի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Կառավարության արտահերթ նիստում հավանություն է տրվել 2020թ. պետբյուջեի նախագծին

18:03 30.09.2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ: Օրինագծով նախատեսվում է, որ ՀՀ Կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Oրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թ. հունվարի 1-ից:

Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետների 2 տարով երկարաձգումով՝ դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն 2020 և 2021 թթ. համար օրենքին համապատասխան իրականացնելու համար։ Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ՀՀ-ում համայնքների միավորման գործընթացն ամբողջովին չի ավարտվել և առկա են մի շարք համայնքներ, որոնք ունեն փոքրաթիվ բնակչություն և ներկայիս օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ, որոնց կհատկացվի պակաս, քան 2016-ին փաստացի հատկացված դոտացիաները: Ուստի վերը նշված հարցերը կարող են կարգավորվել համայնքների միավորման գործընթացն ամբողջովին ավարտելու. ՀՀ համայնքների միավորման գործընթացը նախատեսվում է ամբողջովին ավարտել 2021-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP