21:25 01.10.2019
Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մի քանի օր դադարեցված են: 6 կմ երկարության հատվածում մեկ ամիս առաջ մեկնարկած շինարարությունը ժամանակավոր է դադարեցվել: Պատճառը ոչ ֆինանսական է, ոչ էլ նախագծային:
Պարզապես աշխատանքներն իրականացնող երկու շինընկերություններն այս պահին ամբողջ շինտեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացրել են միջպետական ճանապարհի ՝ Աշոցք-Բավրա հատվածի ասֆալտապատումը ժամանակին ավարտելու գործին:
Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի հիմնանորոգումը կշարունակվի Աշոցք-Բավրայի շինարարությունն ավարտելուց հետո: Այս ընթացքում շինարարը կհասցնի ամբողջությամբ ավարտել Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի երկու հատվածներն իրար կապող կամուրջների ամրացումը:
Ամասիայի տարածաշրջանի 18 գյուղեր հասնելու իակ ու հիմնական ճանապարհը սա է: 25 կմ երկարության ճանապարհի 6 կմ-ը վերջապես հիմնանորոգվող ճանապարհների ցանկում է հայտնվել:
18 գյուղերի բնակիչների համար 30 տարի ճանապարհը սպասարկող ընկերությունը ամառ-ձմեռ տրակտորներով մեծ ու փոքր փոսերը հարթեցնելով ու մոտակայքից բերված կավային խառնուրդով էր միայն անցանելի դարձնում:
Առաջին անգամ նույն ճանապարհը կապիտալ նորոգվում է: Հիմքերն ու ներքին ենթակառուցվածքներն ամրացվել են, շրջադարձերի այն հատվածներում, որտեղ տեսանելիություն գրեթե չկար, ժայռերը կտրելու հաշվին ճանապարհը լայնացվել է ու դարձել 11 մետրից ավելին, որից 7․20 մետրը երթևեկելի մասն է:
Լայնացնելուց բացի, ամրացվել են նաև Ջրաձոր գյուղի ձորամերձ հատվածների ճամփեզրին հին բետոնե արգելապատնեշները, կառուցվել են նաև նորերը: Հիմա ճանապարհի աշխատանքները դադարեցված են: Բանվորական ուժն ու տեխնիկան տեղափոխվել է Աշոցք:
Գյումրի-Բավրա մինչև Վրաստանի սահման հասնող 40կմ երկարության միջպետական ճանապարհի ամենավատ վիճակում գտնվող՝ 9 կմ հատվածն է հիմնանորոգվում:
Ամասիայի ճանապարհի շինարարության ժամանակավոր դադարի ընթացքում շրջանցիկ ելք ու մուտքի խնդիրն են լուծելու, որ մեքենաների երթևեկությունը չխանգարի ասֆալտապատմանը:
Շինարարությունն այժմ դադարեցված չէ ամենակարևոր հատվածում: Խոսքը 36 մետր երկարության կամրջի մասին է: Հիմնովին ամրացվում է 60-ականներին կառուցված կամուրջն իր կամրջակներով: Մասնագիտական ուսումնասիրություններ կատարվել են, կամրջի ընդհանուր վիճակը գնահատել են բավարար:
Կամուրջը հենված է գետի մեջ գտնվող երկու սյուների վրա, ծանրությունն իր վրա կրող բետոնե կոնստրուկցիայի ներքին մասում դեռ պահպանված են փայտե հենարանները, որոնք հավասարությունը պահելու համար 60-ականներին կիրառել են շինարարները:
Բետոնե մայթեզրերի վրա կան հատուկ անցքեր, որոնց ներսի մակերևույթը մետաղապատ է, նախատեսված է անձրևաջրերի հեռացման համար, իսկ կամրջի ծածկը պահպանելու համար տեղադրվելու է ջրահեռացման նոր համակարգ:
Մեծ կամրջից բացի, ամրացվել են նաև երկու փոքր կամուրջները: Կամրջի տակով հոսող ջրի անցանելիությունը ապահովելու համար տեղադրվել են 1800 սմ տրամագծով խողովակներ, որոնք նաև բետոնե ծածկի համար ամուր հիմք են հանդիսանում:
Կամրջի աշխատանքների ավարտին քիչ բան է մնացել, դրանից հետո շինարարները տեխնիկան և աշխատուժը կենտրոնացնելու են Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի ժամանակավոր դադարեցված աշխատանքները շարունակելու համար:
Մինչ այդ շինարարները կավարտեն նաև Աշոցք-Բավրա հատվածի ասֆալտապատումը: Շինարարության նպաստավոր եղանակը Հայաստանի հյուսիսային տարածաշրջանում շատ կարճ է, 20 օրից նախատեսում են ճանապարհը շահագործման հանձնել:
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...