Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների գործով մեղադրանքներ են առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում չարաշահումների գործով մեղադրանքներ են առաջադրվել

16:20 03.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Դիլիջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել նպաստառուների ցուցակում ընդգրկելու նպատակով քաղաքացիներից գումար պահանջելու և ստանալու, խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև Դիլիջան քաղաքի երեք բնակչի:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը, ով 2012 թվականի հուլիսից զբաղեցրել է նշված պաշտոնը, սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու դիմաց, հովանավորչության և թողտվության համար, այն է՝ քաղաքացու կողմից սպառած էլեկտրաէներգիայի և գազի սահմանված քանակի գերազանցման հանգամանքը Դիլիջանի սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի նիստով հարթելու նպատակով, քաղաքացուց պահանջել և շորթմամբ ստացել է կաշառք՝ յուրաքանչյուր տարի երկու ամսվա սոցիալական նպաստի գումարի չափով՝ հակառակ դեպքում սպառնալով զրկել նպաստից:

Բացի դրանից՝ գործակալության պետը, տեղեկանալով, որ Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակիչ ցանկանում է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում և որ նրա անվամբ առկա են գրանցված ավտոմեքենաներ, վերջինիս հայտնել է, որ այդ պատճառով նա չի կարող օգտվել ծրագրից՝ միաժամանակ նրան ուղղորդելով ամուսնալուծվել կնոջից՝ ընտանեկան նպաստից օգտվելու հնարավորություն ստեղծելու համար: Քաղաքացին, փաստացի բնակվելով կնոջ հետ, ամուսնալուծվել է, կինը դիմում-հայտարարագրերում լրացրել է կեղծ տվյալներ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու ու փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Իսկ գործակալության պետը, քաջատեղյակ լինելով ներկայացված դիմում-հայտարարագրերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելու մասին, դրանց տվել է ընթացք՝ կնոջն ընդգրկելով ծրագրում և հովանավորչության ու թողտվության համար պահանջելով և յուրաքանչյուր ամիս ստանալով ընտանեկան նպաստից որոշակի չափի գումար: Արդյունքում՝ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կնոջը տրամադրվել է ընտանեկան նպաստ՝ ընդհանուր 1.350.000 ՀՀ դրամ գումարի չափով, ինչը նա հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գործակալության պետը խաբեությամբ գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու հարցում խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելով օժանդակել է Դիլիջան քաղաքի մեկ այլ բնակչի ևս:

Այսպես. Տավուշի մարզի բնակչուհին, որը ցանկացել է ընդգրկվել ընտանեկան նպաստ ծրագրում, սակայն իմանալով, որ ամուսնու անվամբ գրանցված ավտոմեքենաների պատճառով չի կարող օգտվել ընտանեկան նպաստ ծրագրից, գործակալության պետի խորհրդով հաշվառվել է այլ հասցեում և խաբեությամբ գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ լրացրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դիմում, որտեղ ներառել է կեղծ տեղեկություններ՝ թաքցնելով իր և ամուսնու համատեղ բնակվելու և փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ լինելու հանգամանքը: Գործակալության պետը, քաջատեղյակ լինելով կնոջ կողմից ներկայացված փաստաթղթերում լրացված տեղեկությունների ակնհայտ կեղծ լինելուն, դրանց տվել է ընթացք, որի հիման վրա կինը 2016 թվականի մարտից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է խոշոր չափերի՝ ընդհանուր 966.000 ՀՀ դրամի չափով ընտանեկան նպաստ, ինչը հափշտակել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Դիլիջան քաղաքի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ևս երկուսին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ գործակալության պետի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել վերջիններիս պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ ևս 4 մեղադրյալի մասով որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` համաներման ակտի ուժով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

16:03 10.07.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը։ Նախարարը […] ...

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:00 10.07.2025

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան, ժամը 15:00-ին Տավուշ, ժամը 16:00-ին Ն.Կ.Աղբյուր և ժամը 17:00-ին Այգեպար բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը

15:50 10.07.2025

6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը

Գործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում […] ...

Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել

15:41 10.07.2025

Կենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 9-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոնյակի գործարանի հետնամասում զենք-զինամթերք է թողել, որը պատկանում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից պապին: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, նռնակ, բռնկիչ և ինքնաշեն ատրճանակ: Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է […] ...

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

15:30 10.07.2025

Ֆոն դեր Լայենը չի հավատում, որ ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին

Եվրամիությունը չի հավատում, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները երբևէ կվերադառնան այն մակարդակին, որը գոյություն ուներ մինչև Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Հռոմում կայացած արդյունաբերական ֆորումում: «Մենք միամիտ չենք և չենք կարծում, որ մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կվերադառնան նախկինում եղած մակարդակին», – ասել […] ...

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

15:18 10.07.2025

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով […] ...

BACK_TO_TOP