16:18 04.10.2019
Սերբիա կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել սերբական «Politika» օրաթերթին: Հարցազրույցը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Հարց- Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որին զոհ գնաց շուրջ 25 հազար մարդ, կապեց սերբ և հայ ժողովուրդներին: Հայաստանն ամեն տարի դեկտեմբերին ոգեկոչում է այն յոթ սերբ օդաչուների հիշատակը, ովքեր զոհվեցին մարդասիրական օգնություն բերող ինքնաթիռի կործանման հետևանքով: Հայաստանում ընդհանրապես ի՞նչ գիտեն Սերբիայի մասին, և ո՞րն է Ձեր առաջին միտքը Սերբիայի մասին:
Նախագահ Սարգսյան– Սերբ և հայ ժողովուրդների ճակատագրերը շատ նմանություններ ունեն: Պատմության ընթացքում հանուն ազատության մենք հաճախ ուս-ուսի պայքարել ենք նույն նվաճողի դեմ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեր ազգային-ազատագրական շարժումները և հայդուկային խմբակները սերտորեն համագործակցել են: Այսօր էլ, կարծում եմ, մեր մեջ ընդհանուր է պատմության դրամատիկ ընկալումը, որը բացատրվում է մեր երկու ժողովուրդների վիթխարի կորուստներով և ազգային ճակատագրի ընդհանրություններով:
Ասում են՝ ողբերգությունն ավելի է մոտեցնում մարդկանց։ Իսկապես, 1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին մեզ օգնություն բերող սերբ օդաչուների ողբերգական մահը, հիշում եմ, խոր խոցեց մեր առանց այդ էլ վիրավոր սրտերը: Նրանց հիշատակին կանգնեցված հուշարձանը մեզ միշտ հիշեցնում է այն Սերբիան, որը դեռ խորհրդային տարիներից մեր աչքին ըմբոստության և արժանապատվության խորհրդանիշ էր:
Վերջին երեք տասնամյակի ընթացքում մեր երկու երկրները կանգնել են նույն մարտահրավերների առաջ՝ անվտանգության և զարգացման առումով:
Հարց-Միտումներն այնպիսին են, որ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են հեռանում Սերբիայից: Հայ ժողովուրդը հայտնի է մեծ սփյուռքով և ողջ աշխարհում իր հարգարժան ներկայացուցիչներով: Ինչպիսի՞ն են հարաբերությունները մայր հայրենիքի և սփյուռքի միջև, ի՞նչ դասեր կարող են սերբերը քաղել ձեր փորձառությունից:
Նախագահ Սարգսյան – Հայկական սփյուռքը հին և բազմաշերտ է, տարածված մեր սահմանակից երկրներում և գրեթե աշխարհի բոլոր ծայրերում: Հին համայնքները ժամանակի ընթացքում իրենց բնակած երկրներում ձևավորում էին իրենց հոգևոր-մշակութային կենտրոնները, արհեստավորական և առևտրային ցանցերը, հաճախ հիմնում էին քաղաքներ և գյուղեր, ինչպես Սև ծովի հյուսիսային ափերից մինչև Կարպատներ և Տրանսիլվանիա, ուր մինչև այսօր դեռ գոյություն ունեն հայկական բնակավայրեր:
Որոշ տեղեր հայերը տեղական ինքնակառավարում ունեին՝ իրենց օրենքներով և դատաստանագրքերով, ինչպես, օրինակ, Լեհաստանում և Տրանսիլվանիայի հայկական քաղաքներում: Այլ տեղերում ուժեղ էին հոգևոր ու կրթական կենտրոնները, ինչպես Երուսաղեմի Հակոբյանց միաբանությունը, որը մինչև այսօր լատինների և հույների կողքին Սուրբ վայրերի պահապաններից է, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որն իր կրթական ցանցն էր տարածել աշխարհով մեկ, Մոսկվայի Լազարյան ճեմարանը, որը հետագայում վերածվեց Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի, ուր պատրաստում էին դիվանագետներ ու թարգմանիչներ:
Ձեռներեց և առևտրի ու արհեստների մեջ հմուտ հայերն առևտրական արտոնություններ էին ստանում Միջերկրականի աֆրիկյան և եվրոպական ափերից սկսած մինչև Պարսկաստան, Ռուսաստան, Հնդկաստան ու Սինգապուր: Ժամանակին այդ վիթխարի ցամաքային և ծովային ճանապարհների վրա հայերը դարձան Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի անշրջանցելի գործոն:
Այս ձևով հայկական կյանքը զարգացել է զուգահեռ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս:
1918թ. Հայաստանի պետականության վերականգնումից հետո աշխուժացան կապերը սփյուռքի և հայրենիքի միջև. հարյուր հազարավոր հայեր 20-ական թվականներին, և հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին սկսեցին վերադառնալ Հայաստան՝ վերաշինելու այն, ինչ 1-ին համաշխարհային պատերազմից հետո մնացել էր մեծ Հայրենիքից: Խորհրդային Հայաստանի համեմատական արագ զարգացումը որոշ առումով պայմանավորված էր դրսից եկած հայերի մասնագիտական բարձր կարողություններով:
Այսօր Ամերիկայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և աշխարհի այլ երկրների ստվար հայ համայնքների հետ կապերը դարձել են ավելի բազմազան ու գործնական: Դրանք մի կողմից ուղղված են Հայաստանի զարգացմանը, մյուս կողմից՝ Սփյուռքի կարիքների բավարարմանը՝ հատկապես ինքնության պահպանման ուղղությամբ:
Գիտեմ, որ ձեր սփյուռքն էլ հայրենասեր է և կապված Սերբիայի հետ: Ի դեպ, շատ երկրներում սերբական սփյուռքը պաշտպանում է հայկական սփյուռքին, հատկապես Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին, որի համար մենք երախտապարտ ենք նրան:
Երկուսս էլ կշահենք, եթե հայկական և սերբական սփյուռքյան կառույցները համագործակցության ուղիներ գտնեն, իսկ որոշ ոլորտներում՝ համակարգված աշխատեն: Թե՛ Հայաստանի, թե՛ Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչություններն ակտիվ են այս գործում, և փորձառության փոխանակումն ու հնարավոր համագործակցությունը կարող են արդյունավետ լինել:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...