11:54 05.10.2019
Երեկ խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ուղարկել ՍԴ: 80 անհրաժեշտի փոխարեն 98 պատգամավոր է կողմ արտահայտվել որոշմանը, մեկը՝ դեմ: Ո՞վ և ո՞ր խմբակցությունից է միակ, այսպես ասած, ընդդիմադիր պատգամավորը, հարցի պատասխանը քվեախցիկում է մնում: Նկատենք միայն, որ այսպիսի պատկեր լինում է այն դեպքում, երբ քվեարկության մասնակցած խմբակցությունները հայտարարել են՝ կողմ են որոշմանը: Ամեն դեպքում, որոշումն ընդունվեց՝ գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է: ԱԺ նախագահը պետք է արդեն որոշումը կից գրությամբ ուղարկի ՍԴ:
«Այն անհապաղ պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը, ստուգելով օրենքով նախատեսված բավարար պայմանների առկայությունը, պետք է այն ընդունի վարույթ: Վարույթ ընդունելուց հետո ՍԴ-ն ունի 30-օրյա ժամկետ, որի շրջանակներում պետք է որոշում կայացնի համապատասխան ընթացակարգով, որը նկարագրված է ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում: Դատարանի պատճառաբանված որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 50 օրով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Այսպիսով, համաձայն Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի՝ նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը: Եթե սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:
«Քանի որ անձի վերաբերյալ քվեարկություն է, այն միշտ գաղտնի քվեարկության միջոցով է իրականացվում, բայց ամբողջ գործընթացն, ըստ էության, նախատեսում է բանավոր ընթացակարգ, այսինքն՝ նիստը բանավոր է լինելու: Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը նախատեսում է, որ դիմումը վարույթ ընդունելուն պես համապատասխան դատավորի լիազորությունները կասեցվում են, նրա վարձատրությունը պահպանվում է, բայց նա իրավունք չունի մասնակցել նիստերին, նրա մասնակցությունը նիստերին սահմանափակվում է որպես պատասխանող կողմ մասնակցելու շրջանակներով»,- ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը:
Ստացվում է, որ այս նախագծի վերջնական ճակատագիրը, եթե ՍԴ-ն չորոշի մեկ ամիս անց ևս 50 օր երկարաձգել հարցի քննարկումը, մյուս ամիս նոր հայտնի կդառնա: Իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով ՍԴ որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Այսինքն՝ որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...