19:40 07.10.2019
Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի կառուցման ծրագիրը տարիներ անց փոխվեց, որով արդեն չի նախատեսվում գործող մարզադպրոցը հիմնանորոգել, այլ նորն է մեկ այլ տարածքում կառուցվելու, այն դառնալու է մարզահամալիր: Բայց Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի գործող մարզադպրոցի շենքի վերանորոգումը մնում է օրակարգում՝ թեև անորոշ ժամանակով սառեցված։ Դրա մեկնարկը կախված է համայնքային բյուջեից, որից մարզադպրոցի հիմնանորոգման համար հատկացումներ դեռ նախատեսված չեն:
Ինչ տեսք է ունենալու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի ապագա մարզադպրոցը Գյումրիում, առայժմ գրաֆիկական լուծումներում է, որը ներկայացվեց երկու ամիս առաջ: Նախագծվում է այն կառուցել շուրջ 8 հեկտար տարածքի վրա, որը որպես մարզադպրոց միայն ըմբշամարտ մարզաձևին չի ծառայելու:
Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը դառնալու է մի քանի սպորտաձևերի համար մարզումների տարածք, կունենա բացօթյա խաղահրապարակներ ու օժանդակ այլ շինություններ: Այսքանը մարզական համալիրի մանրակերտում է, որը նախագծային փոփոխությունների է արդեն ենթարկվում:
Մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանի խոսքերով՝ շինությունների չափերը նախագծային փոփոխությունների են ենթարկվելու։ Նախագծային աշխատանքների ավարտի ժամկետներ չեն նշվել, թեև մարզադպրոցի տնօրենը համոզված է, որ փոփոխությունները չեն ազդի շինարարության մեկնարկի ժամկետների վրա: Հաջորդ տարվանից հաստատված է, որ շինարարը կսկսի համալիրի կառուցումը: Տարածքը, որն արդեն հատկացված է, այս մարզադպրոցի հետ կապ չի ունենա: 8 հեկտար հողատարածքը Գյումրու Անի և Մուշ թաղամասերի հարևանությամբ է։
Ապագա մարզական համալիրն իր հնարավորություններով ու պայմաններով գրեթե 4 անգամ գերազանցելու է այժմյան դպրոցին, որի շենքային ու մարզումային, մեղմ ասած, վատ վիճակի նկարագրությունը չի փոխվում արդեն 25 տարի: Իսկ այն վերանորոգելու խոստումների պակաս մարզադպրոցը չի ունեցել: Դրանք ամեն անգամ ակտիվացել են Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական մեդալների ֆոնին ու շատ արագ մոռացվել:
Երբ Արթուրը նվաճեց օլիմպիական ոսկին, դրանից հետո՝ 2017-ին, դպրոցի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմվեցին, որոնք չհասան կառուցապատման ձեռնարկի: Ըստ Գևորգ Ալեքսանյանի՝ նախագծով որոշվել էր, որ 340 մլն դրամի շինաշխատանքներ են կատարվելու, բայց ամեն ինչ դադարեցվեց։ Իսկ մարզադպրոցի դահլիճը վաղուց արդեն չունի փայտե հատակ, երեխաները պարապում են բառի բուն իմաստով հողե գետնին։
Շենքի վերանորոգման ծրագրերի շարունակ ձգձգումները ստիպեցին, որ մարզադպրոցն իր միջոցներով լուծեր ցնցուղարանների ու ջեռուցման հարցը։ Նոր մարզադպրոցի կառուցման հեռանկարը թեև կա, բայց սա էլ կշարունակի գործել, միայն թե վերանորոգումը մնում է հրատապ խնդիր։
Այս մարզադպրոցի վերանորոգումը համայնքային բյուջեով է լինելու։ Գյումրու բյուջեից դպրոցին գումար կտրվի, բայց ոչ թե շինարարության, այլ տարածքի մասնակի պարսպապատման համար։ Այսինքն՝ եղած պայմաններում օլիմպիական չեմպիոնը կշարունակի մարզումները: Հիմա նրա առողջական վիճակն է մտահոգում բոլորին: Ղազախստանում աշխարհի առաջնության ժամանակ ստացած կողերի կոտրվածքի պատճառով այժմ մարզումների չի կարող դուրս գալ: Հաջորդ տարին օլիմպիական է, Արթուր Ալեքսանյանի հայրը՝ նրա անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, սպասում է ապաքինմանը, համոզված ասում է, որ պատրաստ՝ լիարժեք մարզավիճակում Արթուրը կմասնակցի 2020-ի օլիմպիական խաղերին։ Իսկ այժմ, նա 1-2 ամիս պետք է բուժվի, որ մարզումային փուլի անցնի։
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...