18:00 07.10.2019
Նիդեռլանդների իշխանությունները, զբոսաշրջային պատասխանատուները, խոշոր գործատուները և այլ կազմակերպություններ միասին եկել են որոշման, որ այլևս երկրի նկատմամբ չօգտագործեն «Հոլանդիա» անվանումը։
«Նիդեռլանդներ» անվանումը այժմ կկիրառվի «Եվրատեսիլում», ապա Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում, այնուհետ՝ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնելիս։ Նշված դեպքերում հիմա պաշտոնական անվան հետ աշխարհում կիրառում են նաև Հոլանդիա անվանումը։
Երկրի իշխանությունները այս քայլին գնում են երկրի իմիջը թարմացնելու համար։ Նրանց կարծիքով՝ Հոլանդիա անվանման հետ ասոցացվում են նաև թմրանյութերի հեշտ հասանելիությունը, «փողոցային թիթեռնիկները» և այլն։ «Հոլանդիայից» հրաժարվելով` նրանք ցանկանում են, որ երկիրն այս ասոցիացիաներից նույնպես ազատվի։
Որպես Նիդեռլանդներ ներկայանալիս արդեն երկրի իշխանությունները կկարողանան ավելի դրական իմիջով հանդես գալ զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Ինչ վերաբերում է «Հոլանդիա» անվանմանը, ապա այն ի սկզբանե վերաբերել է երկրի երկու նահանգներին՝ Ներքին ու Վերին Հոլանդիաներին։ Քանի որ այս տարածքները տնտեսապես ավելի զարգացած են եղել, իրենց անունը տարածել են նաև ամբողջ երկրի վրա, իսկ Նիդեռլանդներ անվանումը տարածքին տրվել է Նապոլեոնի դարաշրջանում և նշանակում է «ներքին (ստորին) տարածքներ»։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...