Եթե մեկի գլուխը «պադեզդում» սխկեցին, ուրեմն ուժեղ, նորմալ իշխանություն է, եթե չսխկեցին, ուրեմն թույլ է. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Եթե մեկի գլուխը «պադեզդում» սխկեցին, ուրեմն ուժեղ, նորմալ իշխանություն է, եթե չսխկեցին, ուրեմն թույլ է. Փաշինյան

14:17 09.10.2019

Նիկոլ Փաշինյանը այսօր տնտեսական հեղափոխության վերաբերյալ հրավիրված երկրորդ խորհրդաժողովին անդրադարձավ տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայաստանում կորպորատիվ կառավարման կուլտուրային, խոսեց սեփականության իրավունքի հետ կապված հարցի մասին, հատկապես կարևորեց մի հանգամանք:

«Ինքներս մեզ զսպելով՝ կարևոր քաղաքական դիրքորոշում ենք որդեգրել, նախորդ մեկուկես տարում սեփականության վերաբաշխման դեպք չի եղել, շատ մեծ է եղել գայթակղությունը, երբ մի շարքային կնոջ անունով գրած է եղել սեփականություն, և մենք գիտենք, որ դա պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել կոնկրետ միջոցներով, և մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել, որ կնոջը բերեք և ասեք՝ թող ինքը գրի նոտարով, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը: Քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք, ատամները կրճտացնելով, գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել, որովհետև եթե թեկուզ ֆեյք սեփականությունն այդ ճանապարհով վերցնում ես, բոլորը կմտածեն, թե նույնը կարող է իրենց հետ տեղի ունենալ»,- ասաց վարչապետը:

Նա սա կապեց, իր խոսքերով՝ «զոռբայության ծուղակի հետ».

«Սա կապված է «զոռբայության ծուղակի հետ», որի հայելային արտահայտությունը «չզոռբայության ծուղակն» է, երբ որ իշխանությունը զոռբա չի, բոլորին թվում է, թե իշխանությունը թույլ է, որովհետև հարց է ծագում՝ էս մեկը հարցազրույց տվեց, քննադատեց, մի շաբաթ սպասենք, եթե մեկի գլուխը «պադեզդում»  սխկեցին, ուրեմն ուժեղ, նորմալ իշխանություն է, եթե չսխկեցին, ուրեմն թույլ է, որովհետև ուժեղ իշխանության կաղապարը ձևավորվել է, որ քաղաքական հակառակորդին պետք է «պադեզդում» գյուլես, փոխաբերական իմաստով: Սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP