14:51 09.10.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանն անդրադարձել է Սիրիայի շուրջ զարգացումներին, որոնք, ըստ նրա, Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել:
«Իրաքում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին Սիրիայի շուրջ զարգացումներն Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել: Ինչպես #Իրաքի, այնպես էլ Սիրիայի դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքն Իրանի համար առաջնային նշանակություն ունի, որի վերաբերյալ Իրանը մշտապես բարձրաձայնել է #Իրան–#Թուրքիա–#Ռուսաստան եռակողմ հանդիպումների ընթացքում:
Իրանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում ինչպես Թուրքիայի, այնպես էլ #Սիրիայի հետ: Իրանի ԱԳՆ-ն հստակ հայտարարել է, որ դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողություններին՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիայի գործողությունները ոչ միայն չեն փարատի անվտանգության հարցում Անկարայի ունեցած մտահոգությունները, այլև դրանք կհանգեցնեն մարդային կորուստների:
Ուշագրավ է, որ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու մտադրության մասին հայտարարությունից հետո իրանական մամուլում առաջին անգամ հրապարակվեց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին 2011թ. հղած նախազգուշացումը, որտեղ մասնավորապես նշվում է. «Սիրիայի ժողովրդի անվտանգությունը մեր «կարմիր գիծն է». Եթե Սիրիայի ժողովրդի դեմ իրականացվող բռնությունների նկատմամբ անտարբեր լինեք, ապա Իրանից աջակցություն չակնկալեք»:
Այդ համատեքստում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղեկատվական աղբյուրները հաղորդում են, որ Սիրիայի քրդերը պատրաստակամություն են հայտնել քաղաքական համաձայնություն ձեռք բերելու նպատակով բանակցել Սիրիայի կենտրոնական իշխանությունների հետ»:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...