«էրեբունի-Երևան» տոնակատարությունն առաջին անգամ կանցկացվի ապակենտրոնացված ձևաչափով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

«էրեբունի-Երևան» տոնակատարությունն առաջին անգամ կանցկացվի ապակենտրոնացված ձևաչափով

10:40 11.10.2019

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․

«Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
ս/թ հոկտեմբերի 19-ին կնշվի Երևան քաղաքի հիմնադրման «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը:
Առաջին անգամ այն կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով. բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ:
Ժամը 19:00-ից 21:00-ն հայաստանյան խմբերն ու անհատ-կատարողները հանդիսատեսին կներկայանան տարբեր նախասիրությունների և ոճերի երաժշտական կատարումներով:

Հարթակներ՝
❗️Աջափնյակ – Փոփ-էստրադային ?
❗️Ավան – Մանկապատանեկան ?‍?‍?
❗️Արաբկիր – Դասական ?
❗️Դավթաշեն – Ջազային ?
❗️Էրեբունի – Ժողովրդական 
❗️Կենտրոն – Փոփ ?
❗️Մալաթիա-Սեբաստիա – Էստրադային ?
❗️Նոր Նորք – Էլեկտրոնային ?
❗️Նորք-Մարաշ – Ազգագրական ?
❗️Նուբարաշեն – Ռոք ?
❗️Շենգավիթ – Հեղինակային ?‍?
❗️Քանաքեռ-Զեյթուն – Ռետրո ?

Մասնավորապես, տարբեր բեմերում ելույթ կունենան՝

? Արամ MP3
? Գարիկ-Սոնա
? Միքայել Ոսկանյան և ընկերներ
? Թմբաթա
? Սրբուհի Սարգսյան
? Ռեինկարնացիա
? Գոռ Սուջյան
? Նեմրա
? Բաբմիր
? Որդան Կարմիր
? Ռաիսա Մկրտչյան
? Արամ Սաթյան
? Արթուր Իսպիրյան
? Գեորգի Մանգասարյան
? Լևոն Մալխասյան
? Վահագն Հայրապետյան
? Հայաստանի պետական կամերային նվագախումբ
? Երևանի պետական կամերային երգչախումբ
?Ռուբեն Հախվերդյան
? Էդուարդ Զորիկյան
? Վախթանգ Հարությունյան
? Վահան Արծրունի
? Հայկական բարդ ասոցիացիա
? Արսեն Գրիգորյան
? Գագիկ Գինոսյան
? Հայկ Պետրոսյան
? Գաթա բենդ
? Գողթ
? Հայաստանի պետական էստրադային ջազ-նվագախումբ
? Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ
? Վանաձորի «Հորովել» համույթ
? Arik K
? Henna Onna
? Leo

Մինչ այդ, ժամը 13:00-ից 18:00-ը՝ բոլոր վարչական շրջանների մշակույթի տներն ու մանկապատանեկան ստեղծագործական և մարզամշակութային կենտրոնները կներկայացնեն իրենց ձեռքբերումները, կհնչի մանկապատանեկան երաժշտություն, կլինեն ցուցահանդեսներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների ցուցադրություններ, կանցկացվեն սպորտային մրցաշարեր:
Իսկ ժամը 22:00-ին բոլոր վարչական շրջաններում կիրականացվի համաժամանակյա հրավառություն:
Տոնակատարության պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP