11:00 11.10.2019
Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով՝ ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Տոնն առաջին անգամ նշվել է 2012 թվականին:
25 առաջ 200 երկրներից ավելի քան 30,000 կին ժամանել էր Պեկին՝ մասնակցելու Կանանց համաշխարհային խորհրդաժողովին` ճանաչելու կանանց և աղջիկների իրավունքները որպես մարդու իրավունք: Որպես գլոբալ կանանց շարժում՝ այն ուղղված էր ի պաշտպանություն կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության իրավունքներին, քաղաքական մասնակցությանը և անհավասար վարձատրությանը, ինչպես նաև ընդարձակելու դեռահաս աղջիկների կողմից կազմակերպված շարժումները:
Այդ տարիներից ի վեր ավելի ընդլայնվեցին և ակտիվացան դեռահաս աղջիկների կողմից կազմակերվող նմանատիպ շարժումները:
Այսօր այդ շարժումները վեր են հանում աղջիկ երեխաներին վերաբերող մի շարք օրակարգային խնդիրներ, կանխարգելում են երեխաների ամուսնությունը, խթանում են աղջիկների կրթությունը, բարձրաձայնում են գենդերային բռնությանը վերաբերող խնդիրներ, իրականացնում են ակտիվ քայլեր՝ ուղղված կլիմայի փոփոխություններին և այլն:
Այսօր աղջիկները քայլ են կատարում երազելուց դեպի նվաճում, կոտրում են կարծրատիպեր, հաղթահարում բազում խնդիրներ՝ հանդես գալով որպես առաջնորդներ և նորարարներ:
Համաշխարհային հանրությունը պետք է ստեղծի ավելի շատ հնարավորություններ, որպեսզի աղջիկների ձայնը լինի առավել քան լսելի՝ որոշումների կայացման գործընթացում կարևորելով նաև իրենց մասնակցությունը:
Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի սկզբի դրությամբ 0-18 տարեկան աղջիկ երեխաների թիվը կազմում է 343.389, իսկ տղա երեխաների թիվը նույն ժամանակահատվածի համար կազմում է՝ 389.891, ինչը 46.502-ով ավել է աղջիկ երեխաների թվաքանակից:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աղջիկները, հիմնականում, ընտրում են հետևյալ մասնագիտությունները՝ բանասիրական գիտություններ, սոցիալական աշխատանք, լրագրություն, արվեստ, հումանիտար գիտություններ, իրավունք, գործարարություն և վարչարարություն, իսկ տղաները ավելի շատ գյուղատնտեսական գիտություններ, ճարտարագիտություն, ճարտարապետություն և շինարարություն, անասնաբուժություն, մաթեմատիկա և վիճակագրություն («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ):
2018թ., ի տարբերություն 2017 թ.-ի, բարելավվել է ծնվածների սեռերի հարաբերակցության գործակիցը: 2018 թ. հունվար-հունիսին այն կազմել է 110,3 տղա՝ 100 աղջկա դիմաց: 2017 թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 111,7 տղա՝ 100 աղջկա դիմաց:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...