11:16 11.10.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է Հայկական առևտրային ցանցի՝ «Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական գործընկերության ուրվագծում» գործարար 4-րդ համաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Նախարարը հանդես է եկել զեկույցով՝ «Նոր Հայաստան, նոր հնարավորություններ» թեմայով:
Հակոբ Արշակյանը նախ կարևորել է Հայկական առևտրային ցանցի գործունեության դերը աշխարհում, որից հետո անդրադարձել է Հայաստանի նոր իրողության պայմաններում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության ընձեռած հնարավորություններին, ոլորտի զարգացմանը միտված ծրագրերին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։
Նա խոսել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ունենալու նպատակի մասին, որը երկար տարիների պատմություն ունի և որն իրողություն դարձավ անցած տարի մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության և Նոր Հայաստանի պայմաններում։Նախարարը խոսել է այն մասին, որ եթե Հայաստանն աշխարհագրական դիրքի պատճառով որոշ դեպքերում կտրված է աշխարհից և տնտեսության շատ ճյուղեր հնարավոր չէ առաջ մղել, ապա տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ ավելացված արժեքը հիմնականում մարդու միտքն ու տաղանդն է, չկան սահմաններ, Հայաստանը կարող է հասնել շոշափելի հաջողությունների։
Նախարարն ընդգծել է, որ եթե կա ուժեղ զարգացած տեխնոլոգիական պետություն, կա նաև հնարավորություն՝ զարգացնելու պաշտպանական տեխնոլոգիաները, որը դրական ազդեցություն կունենա նաև տնտեսության մյուս ճյուղերի վրա։
Իր զեկույցում Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Նա խոսել է Հայաստանի՝ տարածաշրջանում որպես տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունների մասին։ Նախարարի խոսքով՝ դրա համար պետք է քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանի համար գայթակղիչ դառնալու համար։ Այդ ճանապարհին կարևոր է ունենալ համապատասխան էկոհամակարգ։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կենտրոն կլինի այն ժամանակ, երբ հնարավորություն կլինի արդյունավետ օգտագործելու Հայկական առևտրային ցանցը և հայկական Սփյուռքի ներուժը։
Հակոբ Արշակյանի խոսքով՝ այդ ճանապարհին իրականացվող կարևոր ծրագրերից մեկը «Հայկական վիրտուալ կամուրջ»-ն է, որի օգնությամբ հնարավոր կլինի Հայաստանը մոտեցնելու տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին։
Դրա համար իրականացվող քայլերից մեկը որակյալ կադրեր ունենալու անհրաժեշտությունն է։ Կադրերի ուսուցման և վերապատրաստման համար ևս կան ծրագրեր։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական մի շարք տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնք ունեն իրենց ուսուցման ծրագրերը, որպեսզի լավագույն այդ ծրագրերը ներդրվեն տեխնոլոգիական բուհերում, համալսարանական տարածքներում, ինչը թույլ կտա բարձրացնելու կրթական մակարդակի որակը։
Անդրադառնալով ենթակառուցվածքների մասով իրականացվող ծրագրերին՝ Հակոբ Արշակյանը մանրամասնել է «Ինժեներական քաղաքի» դերն ու նշանակությունը։ Նա նշել է, որ այն հիմնականում ինժեներական ընկերությունների համար է: Այստեղ կենտրոնացված կլինեն այդ ռեսուրսները՝ համապատասխան լաբորատորիներով, փոքր արտադրական հզորություններով, որն անհրաժեշտ կլինի, որպեսզի ճշգրիտ ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունները կարողանան իրականացնել իրենց գաղափարները։
Նախարարը խոսել է նաև «Ներուժ» ծրագրի մասին, որն իր էությամբ ու նպատակներով ևս կարևոր ազդեցություն կունենա ոլորտի զարգացման վրա։ Հակոբ Արշակյանը նշել է, որ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ ունեցած քննարկումների արդյունքում այդ ծրագիրն ինտեգրվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրում։ Սա նշանակում է, որ իրական արժեքը վիրտուալ կամուրջն է, որը կապում է Հայաստանում գործունեություն ծավալող ձեռներեցներին և նորարարներին Սփյուռքի հետ։ Իսկ Սփյուռքի նորարարներին, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ունեն գաղափարներ և նպատակներ այստեղ իրականացնելու համար, հնարավորություն է ընձեռվում Հայաստանում սկսել իրենց ստարտափը։
«Սա ծառայում է նախարարության ամենակարևոր նպատակներից մեկին, կանխելու տաղանդի արտահոսքը և նպաստելու տաղանդի ներհոսքին»,- իր խոսքն այսպես է ամփոփել Հակոբ Արշակյանը, որից հետ պատախանել է ներկայացված զեկույցի շուրջ հնչած հարցերի։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...