Ռամիլ Սաֆարովին հերոսացնողը դժգոհություն է հայտնել Երևանում Նժդեհի արձանի տեղադրման հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+11.09 oC

Ռամիլ Սաֆարովին հերոսացնողը դժգոհություն է հայտնել Երևանում Նժդեհի արձանի տեղադրման հարցով

11:47 11.10.2019

Իլհամ Ալիև

ԱՊՀ պետությունների ղեկավարների՝ Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը դժգոհել է, որ Երևանում տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը։ Նա դժգոհել է, թե հետխորհրդային տարածքում տեղադրվում են ֆաշիստներին հերոսացնող կոթողներ։

Տեղին է հիշեցնել, որ հայ ազգային հերոսի մասին բարբաջողը նույն մարդն է, որ Ադրբեջանի ազգային հերոսի կոչում է շնորհել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դասընթացների մասնակցելիս կացնով, հատուկ դաժանությամբ գիշերով սպանել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Այս հայատյաց դրսևորումից հետո Սաֆարովը մեծ ժողովրդականություն է վայելում ադրբեջանցիների շրջանում միայն այն պատճառով, որ հայ է սպանել։

Նույն Իլհամ Ալիևը հերոսացրել է նաև ադրբեջանական հրոսակախմբի այն սպային, որն Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխատել էր հայկական բանակի եզդի զինծառայող Քյարամ Սլոյանին ու նրա գլուխը պտտում էր գյուղեգյուղ՝ ցույց տալու իր «հերոսությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

23:41 18.04.2024

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այսօր ռուսական գազն ու նավթամթերքը գնվում են աշխարհի երրորդ երկրների միջոցով։ Սակայն Ֆրանսիան, շնորհիվ ատոմային էներգիայի օգտագործման իր մոդելի և այլընտրանքային աղբյուրների, ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան մյուս պետությունները»,-ասել է […] ...

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

23:33 18.04.2024

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

Միացյալ Նահանգները մտադիր չէ կողմ քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի օգտին, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Միացյալ Նահանգները դեմ է քվեարկելու Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւին»,- ճեպազրույցում ասել է Պատելը։ Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի […] ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

21:53 18.04.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

15:12 18.04.2024

«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու […] ...

Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

14:02 18.04.2024

Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն փոփոխություններ՝ ամրագրելու կրթօջախների կառավարման տարանջատման գործընթացը

Օրենսդրական փոփոխությամբ դպրոցներում վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից և վերանայվել է տնօրենների նշանակման կարգը: Դպրոցների կանոնադրության մեջ կարվեն լրացուցիչ փոփոխություններ՝ ամրագրելու հանրակրթության ոլորտի կառավարման տարանջատման այս գործընթացը, որպեսզի, նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ոլորտին ուղղված ամբողջ բարեփոխումը հասցվի իր տրամաբանական ավարտին: Նախագիծը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP