Արթուր Դավթյանն ընդունել է Խորվաթիայի Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Արթուր Դավթյանն ընդունել է Խորվաթիայի Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

12:11 11.10.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԽՀ գլխավոր դատախազի տեղակալ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, ԽՀ արդարադատության ակադեիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը և այլոք:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Քննարկվել են դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչների վերապատրաստման, որակավորման բարձրացման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և այդ շրջանակներում արդարադատության ակադեմիաների ներուժի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կարևորելով պատվիրակության այցը Երևան, նշել է, որ Հայաստանում ընթացող  դատաիրավական բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաև խորքային փոփոխությունների և նորացման ենթարկել քրեական և քրեադատավարական օրենսդրությունը:

Այս հանգամանքը լավագույն լուծումները գտնելու տեսանկյունից առավել արդիական ու կարևոր է դարձնում հատկապես գործընկեր երկրների համապատասխան գիտաուսումնական, փորձագիտական կենտրոնների հետ ինտենսիվ շփումները:

Ըստ Արթուր Դավթյանի, Հայաստանը և Խորվաթիան համակարգային լուծումների էական նմանություններ ունեն հատկապես դատավորների, դատախազների և քննիչների վերապատրաստման, ուսուցման գործընթացի միասնականացման առումով, որը ևս  նպաստավոր նախադրյալներ է ստեղծում գործակցության ընդլայնման,  եվրոպական փորձն ավելի օգտակար և կիրառելի դարձնելու համար:

Գլխավոր դատախազը հավելել է, որ անհրաժեշտ է իրավունքի զարգացման տեմպերին համահունչ կատարելագործել ոչ միայն քրաիրավական ոլորտի մասնագետների վերապատրաստումների և որակավորման ծրագրերն ու նյութը, այլ նաև ուսուցման, գիտելիքների և հմտությունների փոխանցման մեթոդներն ու եղանակները:

Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահԴուրո Սեսան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Խորվաթիայում Արդարադատության ակադեմիայի հենքին դատավորների և դատախազների վերապատրաստման և ուսուցման ինստիտուցոնալ, կառուցվածքային և կազմակերպական առանձնահատկությունները:

Նա կարևորել է դատավորների և դատախազների համար աշխատանքային և սոցիալական երաշխիքների միասնականացման, ինչպես նաև նրանց մասնագիտական զարգացմանն ուղղված ընդհանուր  դասընթացների ծրագրերի իրականացումը, ինչը բխում է նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնարարականներից:

Նա հույս է հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն այդ կառուցակարգերի ամրապնդմանը, երկու երկների արդարադատության ակադեմիաների միջև տեղեկատության փոխանակման դյուրացմանը, ինչպես նաև համատեղ գիտագործնական ծրագրերի իրականացմանը:

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP