«Մենք աջակցում ենք «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» կոնվենցիայի ստորագրմանը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

«Մենք աջակցում ենք «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» կոնվենցիայի ստորագրմանը. Փաշինյան

12:40 11.10.2019

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա մասնավորապես ասել է.

«Չեմ կարող չնժել, որ չափազանց տպավորված եմ Աշխաբադով, նրա հրաշալի ճարտարապետությամբ և ժամանակակից տեսքով: ես առաջին անգամ եմ այս քաղաքում, Ուզում էի նաև ընդգծել Թուրքմենստանի կողմից նիստի անցկացման համար կատարված աշխատանքը՝ ուղղված  ԱՊՀ երկրների հետագա զարգացմաննը: Ինչ  վերաբերում է նիստում ընդգրկված հարցերին, ես կցանկանայի ընդգծել հետևալը. Մենք ողջունում ենք ռազմավարական, տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում ենք տնտեսական համագործակցությանն և համագործակցող երկրների միջև ինտեգրման գործընթացներին ուղղված ջանքերը: Փաստաթուղթը արտացոլում է համագործակցության ռազմավարական նպատակներն, որոնք իրականացումը մենք անհրաժեշտ ենք համարում ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում»:

Նա նաև նշել է, որ սատարում են ԱՊՀ կոնվենցիայի ստորագրմանը, ասել է.

«Մենք աջակցում ենք «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» Կոնվենցիայի ստորագրմանը: Կարծում եմ, որ կոնվենցիան մասնավորապես կարող է ընդլայնել մեր համագործակցությունը հանցագործության կատարման համար ազատազրկման այլընտրանքային միջոցների կիրառման հարցում: Մեր նիստի օրակարգի հարցերից կցանկանայի առանձնացնել համատեղ մեր երկրների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված կոչը՝ կապված Հայրենական մեծ պատերազմի 75 –ամյակի հետ: Կարծում ենք կարևոր ակտիվ տեղեկացնել ժամանակակից երիտասարդությանը այն որոշիչ դերի մասին , որ խաղացել են են այդ պատերազմում հայերը, տեղեկությունների համաձայն 300 հզր հայեր են զոհ գնացել պատերազմին: Մենք աջակցում ենք յուրաքանչյուր կառուղցոցական քայլ այդ տարիների պատմական դեպքերը գնահատելուն ուղղված:

Նա խոսել է նաև Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ  ուշադրություն հրավիրելու անհրաժեշտության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP