13:20 11.10.2019
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմին՝ ներկայանալով որպես Թուրքիայի պաշտպանության նախարար: Այդ մասին գրել է NBC-ն:
Պրանկերների հետ դեռ օգոստոսին տեղի ունեցած զրույցում Գրեմը կարծիք է հայտնել, որը տարբերվում էր նախկինում Սենատում արտահայտածից: Եթե սենատորը սովորաբար պաշտպանում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը, ապա Թուրքիայի «նախարարի» հետ զրույցի ժամանակ նա Քրդական աշխատավորական կուսակցությունն անվանել է «մեծ խնդիր»:
Սենատորը նշել է, որ ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ պետության նախկին ղեկավար Բարաք Օբաման լուրջ սխալ է թույլ տվել՝ հենվելով ՔԱԿ-ի վրա:
«Այն ամենը, ինչն ինձ անհանգստացնում էր, իրականություն դարձավ, և այժմ մենք ստիպված կլինենք պաշտպանել Թուրքիային Սիրիայից եկող այդ սպառնալիքից»,- ասել է Գրեմը:
Բացի դրանից՝ սենատորը պրանկերների հետ զրույցում հորդորել է զերծ մնալ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց:
Վովային և Լեքսուսին հաջողվել է երկրորդ զրույցն ունենալ Գրեմի հետ: Դրա ընթացքում նա ևս մեկ անգամ խորհուրդ է տվել Թուրքիային չգնել ռուսական զենիթահրթիռային համակարգեր և ասել է, որ նա «նախարարի» խոսքերը փոխանցել է Թրամփին:
«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է Գրեմը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...