17:30 11.10.2019
Հոկտեմբերի 10-ին Բիշքեկում՝ Ղրղըզստանի Հանրապետության նախագահի կառավարական նստավայրում, Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարար Միրզախմեդով Նուրբոլոտա Սաբիրժանովիչի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական՝ տասներկուերորդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԿՊ-ի և միջազգային կազմակերպությունների միջև գործընկերության ընդլայնման հետ կապված հարցեր՝ նպատակ ունենալով օգտագործել արտակարգ իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման ողջ պոտենցիալը, համակարգող խորհրդի 2019 թվականի գործունեությունը, համատեղ միջոցառումների 2020 թվականի ծրագիրը, ինչպես նաև ամփոփվեցին գերատեսչությունների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված շտաբային վարժանքի արդյունքները, որոնք անցկացվել էին վիդեոկոնֆերանսի տեսքով այս տարվա մարտ ամսին՝ Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ:
Բացի դրանից՝ նիստի օրակարգում ընդգրկված էին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում լիազորված մարմինների ստորաբաժանումների պատրաստման, բազային ստորաբաժանումների կարգավիճակ տալու և կենսագործունեության անվտանգության ապահովման մշակույթի, նոր սերնդի դաստիարակության բնագավառում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հարցեր:
Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի անդամները, անդամ պետությունների արտակարգ իրավիճակների բնագավառի գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմինները շատ ակտիվ համագործակցում են հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում ազդարարման և տարհանման հարցերի հետ կապված:
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...