Ծրագիրը լիովին փոփոխված է լինելու. Հայկակ Արշամյանը ներկայացրել է հեռուստամարաթոնի մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Ծրագիրը լիովին փոփոխված է լինելու. Հայկակ Արշամյանը ներկայացրել է հեռուստամարաթոնի մանրամասները

15:11 14.10.2019

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 28-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Այս տարի որոշ փոփոխություն ենք կատարել: Առաջին 4 ժամը անցկացվելու է և կազմակերպվելու է Հայաստանում, հաջորդ 6 ժամը կփոխանցենք Լոս Անջելեսին: Ծրագիրը լիովին փոփոխված է լինելու, չեք տեսնի այն, ինչ տեսել եք տարիներով: Փորձելու ենք ավելի ժամանցային այն սարքել, ավելի նպատակային դարձնել: Նաև տարբեր արշավներ ենք կազմակերպելու մինչև Թելեթոնի օրը»,- ասաց Հայկակ Արշամյանը:

Այս տարվա մարաթոնի գումարները ուղղվելու են արևային էներգիայի և ջրի խնդիրների լուծմանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ ակնկալիքներ կան այս տարի: Հիմնադրամի տնօրենը, սակայն, չցանկացավ խոսել ակնկալիքներից, նշելով, որ ճիշտ չէ խոսել մի բանի մասին, ինչի մասին չգիտես:

«Անցած տարի էլ ակնկալիքի մասին չեմ խոսել: Կարող ենք չափել, օրինակ, թե ինչքանով ենք ազդեցություն գործել հանրության վրա, սփյուռքում, ինչքան գումար ենք ներդրել, չափելիությունը ունենք, բայց թե ինչքան գումար կբերի, դժվար է ասել: Բանակցում ենք տարբեր կազմակերպությունների, մարդկանց, անհատների հետ և կարծում եմ լավ արդյունք կունենանք, որովհետև ունենք բազմաթիվ նոր գործիքներ, հատկապես կայքը, որ թույլ է տալու մեծ թվով մարդկանց ներգրավելու»,- ասաց հիմնադրամի տնօրենը:

Հեռուստամարաթոնին ընդառաջ հիմնադրամը գործարկել է նաև նորամուծություններով լի նոր կայք՝ նույն հասցեով՝ www.himnadram.org:

Կայքի վրա աշխատելիս արվել է հնարավոր ամեն բան, հիմնադրամի գործունեության թափանցիկ ու հաշվետու աշխատանքը ապահովելու համար, ասաց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Կայքում տեղադրված քարտեզը կպարունակի տեղեկություններ կայքի իրականացրած բոլոր աշխատանքների վերաբերյալ, կդյուրացնի նաև օնլայն նվիրատվություն անելու աշխատանքը: Նվիրատվություն անել կարելի է սկսած ամենափոքր գումարից մինչև անգամ ոչ դրամային նվիրատվություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը

17:46 07.07.2025

Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը

Այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։ Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ […] ...

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

17:38 07.07.2025

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

17:33 07.07.2025

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...

BACK_TO_TOP