Ռուսաստանը դեմ չէ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների ընդլայնմանը. Էրդողան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Ռուսաստանը դեմ չէ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների ընդլայնմանը. Էրդողան

18:55 14.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը դեմ չէ «Խաղաղության աղբյուր» թուրքական ռազմական գործողության ընդլայնմանը դեպի սիրիական Քոբանի քաղաք: Թուրքիան Սիրիայում գործողություն է սկսել հոկտեմբերի 9-ին՝ նպատակ ունենալով վերացնել քրդական կազմավորումները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Մինչև հոկտեմբերի 13-ը թուրքական զորքերն իրենց վերահսկողության տակ են առել Ռաս-Էլ-Աին և Թել-Աբյադ քաղաքները:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ռազմական և դիվանագիտական ​​մակարդակներում:

«Դեսպանության միջոցով մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը դրական է վերաբերվում Քոբանիի գործողությանը: Կարծում եմ, որ խնդիրներ չեն ծագի»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ ներխուժել քրդերի կողմից վերահսկվող Մանբիջ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն, իբր, խոստացել է «մաքրել» այդ քաղաքը քրդական կազմավորումներից, սակայն չի կատարել խոստումը:

«Բայց Թուրքիան այնտեղ չի մտնի, իսկական արաբ տերերը կմտնեն այնտեղ, իսկ մեր նպատակն է ապահովել նրանց անվտանգությունը»,- ասել է Էրդողանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

18:30 08.07.2025

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

ԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

BACK_TO_TOP