14:57 14.10.2019
ՀՀ վարչապետի հանձնարարականով նախաձեռնվել են արտադրող և արտահանող կազմակերպությունների հետ ճյուղային քննարկումներ՝ շուրջ տասը ոլորտ ներկայացնող խմբերով։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Քննարկումների արդյունքում վերհանվել են բիզնես գործունեությանը խոչընդոտող ավելի քան 100 խնդիրներ»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքերով՝ նախարարությունում իրականացված հանդիպումներին հետևել է քննարկում` ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է հավաքագրված խնդիրների կարգավորման ճանապարհային քարտեզ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներով, որի իրականացման ընթացքի մասին առաջիկայում հրապարակվելու են բովանդակային մանրամասն պարզաբանումներ։
15:30 07.07.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […] ...
15:19 07.07.2025
Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղարՀանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ […] ...
15:15 07.07.2025
Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցըԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հուլիսի 4-ին հեռախոսազրույցում քննարկել են, ի թիվս այլ հարցերի, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի հնարավոր փոխարինումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ այս պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Այժմ […] ...
15:08 07.07.2025
Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը14 տարվա ընթացքում առաջին անգամ Հունաստանի իշխանությունները սկսել են մերժել Սիրիայի քաղաքացիների ապաստանի դիմումները, հաղորդում է «Պրոտո Տեմա» թերթը։ «Մի քանի օր առաջ Սիրիայից դիմորդների վերաբերյալ տրվեցին առաջին բացասական որոշումները՝ հաշվի առնելով նրանց փախուստի պատճառները և անձնական բնութագրերը։ Այսպիսով, Հունաստանը դառնում է ԵՄ երկրորդ անդամ պետությունը ՝ Կիպրոսից հետո, որը սկսում է բացասական որոշումներ կայացնել […] ...
14:57 07.07.2025
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունըՀուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...