15:09 15.10.2019
ՊՎԾ նախկին նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է «ողջ եղելությունը «դեպքի» վայրից»: Նա խոսել է «իր մասնակցությամբ վթարի մասին», որ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ներկայացրել է, որ տվյալ վայրում երեխան հանկարծ հայտնվել է իր մեքենայի կողային հատվածում: Սանասարյանը ցանկացել է շտապօգնություն կանչել:
«Երեխան ձեռքս բռնեց, ասաց՝ շտապօգնություն մի կանչեք, ասացի՝ համար կա՞, որով կխոսեմ ծնողներիդ հետ, մոր համարը տվեց, անունը Ալինա, ասացի՝ չանհանգստանաք, ամեն ինչ կարգին է: Երեխայի ոտքը թեթև շարժեցին, ոտնաթաթն էր, ասաց՝ մի քիչ ցավում է: Երեխան պարապմունքի էր գնում, դասատուն եկավ, երեխային սկսեց նախատել՝ քեզ ասել եմ՝ միշտ ուշադիր եղիր: Ասացինք, որ այս պահին երեխայի հետ այդպես խոսելու ժամանակը չէ, մարդիկ եկան, ասացին՝ տեսել են, որ վրաերթ տեղի չի ունեցել»,- պատմել է նա:
Սանասարյանը նշել է՝ երեխայի մայրը եկավ, ասաց, որ իրեն է սպասում, գնացին հիվանդանոց, երեխայի մոր հետ մի տղամարդ էր, ով ասել է՝ «եղբայր ջան, բան չի եղել, հանկարծ ոստիկանություն չդիմեք»: Սանասարյանի խոսքերով՝ եթե վրաերթ լիներ, ոչ թե երեխայի ոտնաթաթը կոլորվեր, առնվազն հետքեր կմնային ոտքի վրա:
«Երեխայի ոտքը գիպս դրեցին, ուրախացան, բաժանվեցինք: Հաջորդ օրը զանգեցին, մուննաթ եկան, որ երեխան վատ է եղել, ասացին՝ գնում ենք Ծերեթելու հիվանդանոց, գալի՞ս եք: Գնացի, սպասեցինք մինչև ստուգումներն անցկացվեցին»,- պատմել է Սանասարյանը՝ նշելով, որ հիվանդանոցում պարզ է դարձել՝ երեխան խնդիր է ունեցել:
Սանասարյանը ներկայացրել է նաև երեխայի ծնողների կողմից գումար շորթելու փորձերը, ասել է՝ կուլ չի գնալու, թույլ չի տալու այդ եղանակով գումար աշխատել, ավելին՝ պատրաստվում է ոստիկանություն դիմել:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...