Չի եղել մի դեպք, որ տիկին Աննան ճամփորդի բիզնես դասով. Գևորգ Թամամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Չի եղել մի դեպք, որ տիկին Աննան ճամփորդի բիզնես դասով. Գևորգ Թամամյան

17:45 15.10.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին մամուլում շրջանառվող տարբեր լուրերին.

«Ուզում ես արհամարհես, ուշադրություն չդարձնես, բայց տեսնում ես, որ այդ արհամարհանքից էլ ավելի են ոգևորվում: Նախկին իշխանության սպասարկումները, որ համառորեն մինչ օրս  «չեն նկատում» իրենց պատվիրատուների թալանածները, ժամանակ առ ժամանակ սուտ լուրեր են տարածում վարչապետի ընտանիքի հետ կապված, և հիվանդության վերջին սրացումն էլ օրերս էր, թե բա «վարչապետի տիկինը ճամփորդում է բիզնես կլասով»:

Կարճ այն մասին, ինչ ես եմ տեսել: Այս տարվա ապրիլին տեղի ունեցավ այց ԱՄՆ մի քանի քաղաքներ, որի նպատակներից էր «Սիթի օֆ Սմայլ» և «Իմ քայլը» հիմնադրամների համար դրամահավաքները և բազմաթիվ այլ հանդիպումներ, որոնք օգնելու էին Հայաստանին:

Ուրեմն, 2 շաբաթվա ընթացքում հավաքներ էին լինում ԱՄՆ տարբեր խոշոր քաղաքներում, ինչը նշանակում է երկարատև և հոգնեցուցիչ թռիչքներ, կարճատև կանգառներ այդ քաղաքներում, ընթացքում բազմաթիվ չդադարող հանդիպումներ: Բոլոր հանդիպումներին, բնական է, պատվիրակության բոլոր անդամներով չէինք մասնակցում, և ով որ կարողանում էր «ազատվել մի քանի ժամով», ցերեկ լիներ, թե երեկո, քնում էր, որ մի փոքր հանգստանա:

Բայց մի հոգի մասնակցում էր այդ բոլոր հանդիպումներին՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Առանց տրտնջալու, առանց հոգնած լինելու մասին խոսելու, դա նրա պարտականությունը չէր, բայց ինքնակամ վերցրել էր այդ բեռն իր վրա, և առանց բողոքելու առաջ էր տանում:

Եթե ավելի կարճ, այդքան թռիչքների ընթացքում չի եղել մի դեպք, որ տիկին Աննան ճամփորդի բիզնես դասով, միշտ եղել է պատվիրակության հետ՝ էկոնոմ դասում: Չեմ պատկերացնում մի երկիր, որի ղեկավարի տիկինը, նախ, այդքան ինտենսիվ գրաֆիկով այցեր կատարի, և այն էլ էկոնոմ դասով:

Իսկ ինչ վերաբերվում է արդյունքներին, չեմ ուզի շատ երկար գրեմ, միայն մի փաստ ասեմ, որ նաև այդ այցի արդյունքում է, որ այսօր Հայաստանում մինչև 25 տարեկան քաղցկեղով հիվանդ երեխաներն ու երիտասարդները հնարավորություն ունեն անվճար բուժում ստանալու: Թե, ձեր կարծիքով, այդ բուժման գումարները օդից են ընկնում…

Նաև այդ այցի ընթացքում աշխարհի ամենահայտնի մանկական քաղցկեղի կենտրոնի (St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի) հետ համագործակցության հուշագրի ստորագրման արդյունքում է (ի միջի այլոց Հայաստանը դարձավ St. Jude հիվանդանոցի կողմից ստեղծված համաշխարհային ալյանսի առաջին անդամը), որ այսօր այդ կենտրոնի կողմից կազմակերպված մանկական ուռուցքաբանության բազմաթիվ միջազգային ծրագրերում Հայաստանն առաջինն է:

Նաև այդ այցերի արդյունքում է, որ մի քանի օր առաջ Գերմանիայի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարը, երբ իր աչքերով տեսավ այստեղ կատարվող աշխատանքները, բառացի ասաց, որ մանկական ուռուցքաբանության բնագավառում Հայաստանը ոչ թե զարգացող է, այլ զարգացած: Եվ այս զարգացումը, միանշանակ, շարունակվելու է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP