Նիդերլանդներում 6 հոգանոց ընտանիք է հայտնաբերվել, որն աշխարհի վերջի սպասումով 9 տարի բնակվել է նկուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Նիդերլանդներում 6 հոգանոց ընտանիք է հայտնաբերվել, որն աշխարհի վերջի սպասումով 9 տարի բնակվել է նկուղում

22:22 16.10.2019

Նիդերլանդներում վեց անձից բաղկացած ընտանիք է հայտնաբերվել, որը աշխարհի վերջի սպասումով 9 տարի բնակվել է նկուղում: Ընտանիքը բացահայտվել է այն բանից հետո, երբ անդամներից մեկը դուրս է եկել նկուղից և գնացել է գարեջրատուն:

Երկար մորուքով և վախեցած դեմքով մարդը հինգ գավաթ գարեջուր է պատվիրել, այնուհետ խոստովանել է բարմենին, որ 9 տարի նա դուրս չէր եկել փողոց ու այլևս այսպես ապրել չի կարող: Բարմենն այս մասին տեղեկացրել է ոստիկաններին, վերջիններս էլ տղամարդու հետ ուղղվել են այն նկուղը, որտեղ բնակվում էր ընտանիքը:

Նկուղը գտնվել է ֆերմաներից մեկում, մուտքը քողարկված է եղել պահարանով: Պահարանի հետևի դռնով երկար աստիճանները տարել են դեպի նկուղը: 58-ամյա տղամարդու հետ այնտեղ բնակվել է 18-ից 25 տարեկան ևս հինգ մարդ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք բոլորը 58-ամյա տղամարդու երեխաներն են: Ընտանիքի անդամները նշել են, որ այս 9 տարիների ընթացքում գոյատևել են միայն ֆերմայում աճող մրգերով ու բանջարեղենով և իրենց միակ այծի կաթով:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում ներկայացվել է առաջին մարդանման էլեկտրական ռոբոտը

20:32 04.05.2024

Չինաստանում ներկայացվել է առաջին մարդանման էլեկտրական ռոբոտը

Պեկինի նորարար հումանոիդ ռոբոտների կենտրոնը ցուցադրել է առաջին ամբողջովին էլեկտրական ռոբոտը։ Այս մասին հայտնում է MyDrivers-ը։ Մոդելը ստացել է «Տիանգոնգ» անունը։ Հումանոիդն ունի ռոբոտացված ձեռքեր և ոտքեր, այն ունակ է շարժվել մարդու նման։ Ներկայացված ռոբոտը կարող է քայլել և վազել ժամում մինչև 6 կիլոմետր արագությամբ։ Ըստ գիտնականների՝ սա աշխարհում առաջին նման ռոբոտն է՝ էլեկտրական շարժիչով։ […] ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

20:14 04.05.2024

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: ...

WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

20:06 04.05.2024

WhatsApp-ը նոր գործառույթ կունենա

WhatsApp-ի հանրահայտ մեսենջերը կունենա նոր գործառույթ, որը թույլ է տալիս մեդիա ֆայլեր դիտելիս արձագանքել։ Այս մասին հայտնում է WhatsApp պորտալը։ Նշվում է, որ Android օպերացիոն համակարգով սարքերի համար նախատեսված հավելվածի բետա տարբերակում հայտնաբերվել է տարբերակ, որը թույլ է տալիս օգտատիրոջը արձագանքներ տեղադրել լուսանկարի կամ տեսանյութի վրա՝ առանց դիտման էկրանից դուրս գալու։ Պորտալի ծրագրավորողների կարծիքով՝ այս […] ...

Լեյբորիստների առաջնորդ Սադիկ Խանը երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

19:50 04.05.2024

Լեյբորիստների առաջնորդ Սադիկ Խանը երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետ

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում և երրորդ անգամ կզբաղեցնի այդ պաշտոնը։ Այս մասին են վկայում մայիսի 2-ին Անգլիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների վերջնական արդյունքները։ 53-ամյա քաղաքական գործիչը հավաքել է ձայների 43,7%-ը (1,088,225 ձայն), մինչդեռ իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Հոլը ստացել է քվեարկած լոնդոնցիների 32,6%-ի աջակցությունը (811,518)։ Լոնդոնի […] ...

Բերբոկը չի բացառել գերմանական ռազմածովային ուժերի ֆրեգատ ուղարկելը Թայվանի նեղուց

19:21 04.05.2024

Բերբոկը չի բացառել գերմանական ռազմածովային ուժերի ֆրեգատ ուղարկելը Թայվանի նեղուց

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը չի բացառել, որ գերմանական ռազմածովային ուժերի «Բադեն-Վյուրթեմբերգ» ֆրեգատը շուրջերկրյա նավարկության ժամանակ կհատի Թայվանի նեղուցը։ «Նավարկության երթուղին նախապես չի հայտարարվի, սակայն, ծովային նավերի անվտանգ անցման իրավունքը տարածվում է նաև Թայվանի նեղուցի վրա, ինչպես բոլոր նմանատիպ ծովային գոտիներում»,-Բերբոկի խոսքերը մեջբերում է EADaily պորտալը։ Նշվում է, որ երեքշաբթի օրը «Բադեն-Վյուրտեմբերգ» ֆրեգատը «Մայնի […] ...

Էրդողանը պաշտամունքի համար կբացի Ստամբուլի Կարիյե մզկիթը

19:10 04.05.2024

Էրդողանը պաշտամունքի համար կբացի Ստամբուլի Կարիյե մզկիթը

Թուրքիայի իշխանությունները ծրագրում են մայիսի 6-ին բացել Ստամբուլի Կարիյե մզկիթը (նախկինում՝ Չորայի թանգարան և քրիստոնեական վանք) մուսուլմանների պաշտամունքի համար, հաղորդում է Sabah թերթը։ «Չորս տարվա վերականգնումից հետո Կարիյե մզկիթը կբացվի երկուշաբթի օրը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեսահոլովակի միջոցով», -գրում է թերթը։ Նախկին վանքն ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ: ...

BACK_TO_TOP