Վերջին 4 ամիսների ընթացքում Հոնկոնգում տեղի է ունեցել ավելի քան 400 ցույց, ձերբակալվել է 2.2 հազար մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Վերջին 4 ամիսների ընթացքում Հոնկոնգում տեղի է ունեցել ավելի քան 400 ցույց, ձերբակալվել է 2.2 հազար մարդ

14:35 16.10.2019

Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը պետք է Հոնկոնգում անցկացվող ցույցերի վերաբերյալ քաղաքական խոսք ներկայացներ Օրենսդիր ժողովին, բայց ընդդիմադիր խորհրդարանականները թույլ չեն տվել նրան ելույթ ունենալ՝ բացականչելով բողոքի կարգախոսներ և կոչ անելով Լեմին հրաժարական տալ: Արդյունքում՝ Հոնկոնգի ղեկավարը լքել է նիստերի դահլիճը և տեսաուղերձով դիմել Հոնկոնգի բնակիչներին:
«Հոնկոնգը միշտ եղել է աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկը, եղել է քաղաքակիրթ, ազատ, բազմակարծության և առանց նախապաշարմունքների քաղաք, որտեղ հարգվել են օրենքները: Եվ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ կատարելու հետևանքով բողոքի ցույցերի անցկացման տարածքներն ընդլայնվել են»,- ասել է Քերի Լեմը:
Ըստ նրա՝ վերջին 4 ամիսների ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 400 ցույց և երթ, և ավելի հաճախ դրանք վերածվել են բռնության գործադրմամբ բողոքի ցույցերի, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 1․1 հազար մարդ, ավելի քան 2․2 հազար մարդ ձերբակալվել է:
«Անկարգությունների մասնակիցները կազմակերպել են գրոհներ և դիվերսիաներ, նրանք ծեծել են տարբեր հայացքների տեր մարդկանց, տարածել են քաոս և վախ Հոնկոնգում՝ լրջորեն խաթարելով մարդկանց առօրյա կյանքը: Մարդիկ հարցնում են՝ արդյոք Հոնկոնգը կվերադառնա՞ նորմալ կյանքի: Արդյոք Հոնկոնգը դեռ վա՞յր է, որտեղ կարող ենք խաղաղ ապրել,- ասել է նա:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

09:50 08.07.2025

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

BACK_TO_TOP