20:23 16.10.2019
Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Արշակ Փոլադյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է այն մասին, թե երբ սկսվեց Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների ճեղքումը:
«Հարաբերությունները բավականին ջերմ էին Սիրիայի կղզիացման հետևանքով: Ըստ էության՝ Սիրիայի և Թուրքիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա էին: Երևի ինչ-որ նպատակներ էին հետապնդում թուրքերը: Հարաբերությունները վատթարացան սիրիական ճգնաժամի սկզբնական շրջանում: Սիրիայում ճգնաժամը կամ խաղաղ ցույցերը սկսվեցին 2011 թվականի մարտի 15-ին: Արդեն մեկ ամիս անց Թուրքիայում հիմնվեցին ճամբարներ սիրիացի փախստականների համար: Սա խոսում էր այն մասին, որ Թուրքիան նախապատրաստված էր»,-ասաց Փոլադյանը:
Նա պատմեց, որ թուրք փոխնախարարները բազմաթիվ այցեր կատարեցին Դամասկոս, հորդորեցին նախագահ Ասադին խելամիտ լինել ժողովրդական հուզումների նկատմամբ: Հետո հորդորները վերածվեցին սպառնալիքների:
«Դեռևս այն ժամանակ նրանք առաջարկում էին, որ Սիրիայի կառավարությունում նախագահ Ասադը նկատի ունենա մուսուլման եղբայրներին կառավարության կազմում, ինչն անընդունելի էր, որովհետև խնդիր կար մուսուլման եղբայրների հետ: Աստիճանաբար հարաբերությունները լարվեցին, և Թուրքիան սկսեց բացասական մեծ դերակատարություն ունենալ սիրիական ճգնաժամում»,- ասաց արտակարգ և լիազոր դեսպանը:
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղում09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...