14:59 16.10.2019
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի արդյունավետությանը:
«Հասկանալու համար՝ արդյունավետ է հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, թե ոչ, պետք է նախ և առաջ հստակ պատասխանել հետևյալ հարցին՝ դա սոցիալակա՞ն ծրագիր է, թե՞ բիզնեսին աջակցելու: Եթե դա սոցիալական ուղղվածություն ունի, ապա այդ գործիքը պետք է գործի, եթե բիզնեսին աջակցելու գործիք է, ապա դա լավ գործիք չէ և այն ոլորտը չէ, որ պետությունը պետք է պետական բյուջեից օժանդակի»:
Անանյանը թվեր ևս ներկայացրեց: Երեկվա դրությամբ բյուջեից այս տարվա համար վերադարձված եկամտային հարկի չափը կազմել է 5.5 մլրդ դրամ:
«Երեկվա դրությամբ այդքան գումար վերադարձրել ենք ֆիզիկական անձանց: Այո, այդպիսի հաշվարկներ ունենք՝ գործարքից շատ ավելի քիչ հարկեր են գալիս, քան այդ ամբողջ ժամանակահատվածում հիփոթեքային վարկավորման ժամանակ եկամտային հարկի վերադարձը: Այստեղ պետք է ուղղակի մենք իրար հետ գանք համաձայնության: Եթե մենք բոլորով համաձայնում ենք, որ դա սոցիալական նշանակություն ունի և արժե այս ծրագիրն իրականացնել, ուրեմն պետք է սահմանաչափերը վերանայենք: Օրինակ՝ արդյոք 55 մլն դրամն է սոցիալական խնդիր լուծելու առումով լավագույն շեմը: Իմ կարծիքով՝ ոչ: Ավելի լավ կլիներ, որ այդ շեմը լիներ 35 մլն դրամ»,
ՊԵԿ նախագահը նշեց, որ այս հարցը բարձրացնելու է կառավարությունում: Այս տարվա համար եկամտային հարկի վերադարձի գումարը կարող է կազմել 8-9 մլրդ դրամ: Այնինչ, ծրագրի մեկնարկին խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամ վերադարձի մասին էր:
«Հաջորդ տարվա համար այդ բեռն ինչքա՞ն է լինելու, էլի այս հարցին մենք պետք է պատասխան տանք: Որևէ հարց այսօր չի քննարկվում կառավարությունում, այդպիսի մտադրություն ու քննարկում չկա: Բայց կառավարությունում այդպիսի հարց ես ինքս անձամբ բարձրացնելու եմ՝ եկեք տեսնենք՝ մենք ի զորո՞ւ ենք այդ բեռը տանել մեր ուսերին, թե՞ ոչ»:
11:37 09.07.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել11:37 09.07.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԱրեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...
11:25 09.07.2025
Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվելԱռնվազն 95 պաղեստինցի է զոհվել երկուշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում, այդ թվում՝ տեղահանված պաղեստինցիների վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 95 մարդ։ «Ալ Ջազիրան» նաև հաղորդում է, որ Գազայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ մայիսի 27-ից ի […] ...
11:11 09.07.2025
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե ով է թույլատրել Ուկրաինային օգնության դադարեցումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չգիտի, թե նախկինում ով է թույլատրել Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևի ռեժիմին աջակցության դադարեցումը պայմանավորված է Պենտագոնի կողմից ոչ միայն Ուկրաինային, այլև այլ երկրներին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ողջ ռազմական օգնության ստանդարտ վերանայմամբ։ «Չգիտեմ։ Գուցե […] ...
11:00 09.07.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...