Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ

15:05 16.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ. Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա. Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից:

Հիշեցնենք, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա. Հակոբյանի գլխին և կրակել Տ. Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Երիտասարդների կողմից առերևույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա. Հակոբյանի գլխին և կրակել Տ. Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

11:57 09.07.2025

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

11:49 09.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

Իսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:37 09.07.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...

BACK_TO_TOP