11:59 17.10.2019
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանից եվրոպական մի քանի ուղղություններով մատչելի թռիչքների հնարավորությանը:
«Օրինաչափ է, որ էժան, իսկ շուտով նաև առանց վիզայի ճամփորդելը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ունենք վերադարձողների ու մեկնողների տարբերության աննախադեպ դրական դինամիկա։ Այլ կերպ ասած, այն ժամանակ, երբ մեր աչքն արդեն դուրսը չէ, երբ մենք ուզում ենք վերադառնալ, մնալ ու շենացնել մեր երկիրը, ահա այդժամ հեշտանում է գնալու, տեսնելու, սովորելու և վայելելու հնարավորությունները։ Ու դա հրաշալի հնարավորթյուն է, նոր հորիզոններ բացող հնարավորություն է։ ՀՀ քաղաքացիները պիտի շատ ճամփորդեն, լինեն նոր երկրներում ու դրանից կշահենք բոլորս։
Թեև սկզբի համար, տուրիզմի զարգացման համար լոուքոսթերը շատ լավ է, բայց պիտի աշխատենք, որ մի քանի տարուց բոլորս հնարավորություն ունենանք լավագույն ավիաընկերություններով, այդ թվում հայկականներով ճամփորդելու։
հ.գ. Դե իսկ ովքեր չգիտեն, կխնդրեմ փնտրել և կարդալ, թե ինչպես է ստացվում լոուքոսթերների նման ցածր գները։ Նշեմ մի քանի էականները.
ամեն ինչ առցանց (տոմսի գնում, թռիչքի գրանցում և այլն),
ամեն ինչ վճարովի, հաճախ տոմսից թանկ (նստատեղի ամրագրում, սնունդ, ուղեբեռ, ձեռքի բեռ, անգամ վերարկու և այլն),
խիտ նստատեղեր և չծալվող աթոռներ (ըստ իս ամենադաժան բանը),
հին, հեռու օդակայաններ, դեպի օդանավ ավտոբուսով, երբեմն ոտքով,
ու միակ լավը՝ էս ամենում, այն էլ ուղևորի համար զուտ հոգեբանական. օդանավերը միշտ նոր են, մի քանի տարվա, որ մինիմալ վառելիք ծախսեն։
հ.գ.գ. Տոմսերը սպառվելուն զուգահեռ, ինչպես ամենուր, դրանք թանկանում են մի քանի անգամ, ինչն իմ կարծիքով շատ լավ է, քանի որ կստիպի մեզ ավելի կազմակերպված դառնալ ու պլանավորել ֆուտբո՞լ Հռո՞մ, գարեջու՞ր Մյունխե՞ն, շոփի՞նգ Միլա՞ն կամ համե՞րգ Բեռլի՞ն ստատուսները շատ ավելի շուտ»,- գրել է նա:
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
19:10 08.07.2025
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...
18:37 08.07.2025
UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին: Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար: «Իլյան ընդդեմ Փեդիի: […] ...