13:02 17.10.2019
Երևանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա, սակայն, նշել է, որ «հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից, որ տեղի է ունեցել Նյու Յորքում: Մամեդյարովն ասել է, որ այդտեղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ կրկին անդրադարձել են այդ թեմային: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ՌԴ և Ադրբեջանի միջև առանց վիզայի ռեժիմի շրջանակներում Բաքվում ուրախ կլինեն ընդունել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ հայկական ծագմամբ. նրանց ժամանման համար որևէ արգելք չկա:
– Աշգաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ընդլայնված նիստում Ձեզ և Ձեր հայ գործընկերոջը իրար կողք էին նստեցրել: Դրանից ելնելով՝ ինչպե՞ս եք գնահատում ԱՊՀ դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Այդ դերակատարումը գործնական նշանակություն ունի՞, թե՞ ավարտվում է միայն մեկ սեղանի շուրջ նստեցնելու փորձերով:
– Նախապես մեր երկրների միջև հակամարտության կարգավորմամբ զբաղվում էր ՄԱԿ-ը: Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երկրների միջև անվտանգության և խաղաղության պահպանման հիմնական մարմինն է: Այս հակամարտության թեժ փուլում՝ 1993 թ., ՄԱԿ-ը որոշեց ձևաչափեր, հիմք դրեց հակամարտության կարգավորման համար և չորս բանաձև ընդունեց: Ավելի ուշ խաղաղ նախաձեռնությունը փոխանցվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մինսկի խումբն այժմ էլ զբաղվում է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորմամբ՝ միջազգային կազմակերպության այն մանդատով, որ տրված է իրեն:
Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա) ԵԱՀԿ հիմնական գործակալներն են այս հակամարտության կարգավորման հարցում: Մենք այժմ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կարճ անդրադարձանք այս թեմային. բոլորս էլ հասկանում ենք, որ ԱՊՀ տարածքում չլուծված հակամարտությունները արգելք են հանդիսանում ցանկացած գործունեության համար, այդ թվում՝ տնտեսական, հումանիտար և այլն: Բոլոր 10 երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ընդունում են, որ անհրաժեշտ է հասնել հակամարտության՝ հնարավորինս արագ լուծման: Բայց պետք է ընդունել. հակամարտության կարգավորման առումով հիմնական աշխատանքն իրականացվում է ոչ թե ԱՊՀ, այլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:
– Վերջին մեկ տարում Դուք Ձեր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպել եք յոթ անգամ, այդ թվում՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ անցկացվող եռակողմ բանակցությունների շրջանակներում: Արդյո՞ք այդ հանդիպումներն ինչ-որ արդյունք ունեցել են: Կարելի՞ է ասել, որ այդ հակամարտության կարգավորման հարցում ինչ-որ առաջընթաց կա:
– Մենք դեռ արդյունքների ենք սպասում: Վերջին անգամ մենք հանդիպել ենք մեկ ամիս առաջ՝ ԱՄՆ-ում: Ես արդեն ասել եմ, որ պետք է խոսենք ոչ թե բանակցությունների, այլ հենց հանդիպման մասին: Թեպետ իմ հայ գործընկերոջ հետ վերջին նմանատիպ հանդիպումը եղել է Նյու Յորքում՝ Մինսկի խմբի մասնակցությամբ, ես, անկեղծ ասած, փոքր-ինչ հիասթափված եմ:
Եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել և իսկապես ցանկանում ենք այս հակամարտության քաղաքական լուծմանը հասնել, ապա պետք է սկսել իմ սիրած «սուբստանտիվ բանակցություններից», որպեսզի լինի ինչ-որ սուբստանցիա, որի հիմքի վրա էլ զրույցը կառուցվի: Այո, մենք բանակցություններ էինք վարում, բայց ինչ-որ պահի Մինսկի խմբի համանախագահներն ասացին՝ ահա, հասկանում եք, շփման գծում ռազմական գործողություններ են…
Բայց հանուն օբյեկտիվության, վերջին տարիների ընթացքում՝ սկսած Պրահայից, հետո Մադրիդյան փաստաթուղթն էր, այս տարիների ընթացքում շփման գծում բավական թեժ էր և ամեն դեպքում մենք կարող էինք հարցերը լուծել, առաջ գնալ, մենք բավական լուրջ, հոդված առ հոդված բանակցություններ էինք վարում այն մասին, թե ինչպես կարելի է լուծել ընթացիկ հարցերը. առաջին հերթին պետք է պայմանավորվել, որ զինվորականները վերադառնան իրենց զորանոցներ, իսկ մարդիկ, ովքեր հեռացվել են իրենց մշտական բնակության վայրերից, վերադառնան տուն: Այդ ամենից հետո կարելի էր լուծել մնացած հարցերը:
Այն ամենը, ինչ շարադրված էր Մադրիդյան փաստաթղթում 2008թ., իսկ հետո դրա վերանայված տարբերակում՝ 2010թ., ապա Կազանյան փաստաթղթում, այս ամենը մշակվում է, մշակվում, սակայն կարելի է ասել՝ միևնույն է, դա մնում է բանակցությունների հիմքում: Մենք միշտ ասում ենք համանախագահներին. մենք ոչ մի տեղ չենք փախչի, պետք է նստել և առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ՝ այն փաստաթղթի հիման վրա, որ այսօր բանակցությունների սեղանին է:
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...