16:27 17.10.2019
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին:
«Սա տեղահանություն է, միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի բնորոշման՝ ցեղասպանության փորձ, ժողովրդագրության հետ խաղալը հանցագործություն է: Իսրայելն էլ է Պաղեստինի տարածքների զավթման հետ կապված նույն փաստարկները բերում»,- ասել է Գ. Փայլանը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինք կազմած աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը կոշտ քննադատություն է հնչեցրել Փայլանի ելույթի վերաբերյալ:
«Թուրքիան իր պայքարը տարածաշրջանի խաղաղության, Սիրիայի հյուսիսում բնակվող մարդկանց բարօրության և անվտանգության համար է մղում»,- ասել է Աքչայը:
Ելույթը քննարկումների տեղիք է տվել ոչ միայն խորհրդարանի իշխող կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ), այլև ընդդիմադիր կուսակցությունների խմբակցություններում:
Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը իսրայելական օկուպացիայի և թուրքական գործողության համեմատության համար քննադատել է Փայլանին՝ տեսակետ հայտնելով, որ Թուրքիայի ռազմական գործողությունը և Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիան նույն տրամաբանության մեջ չեն:
Նրա խոսքերով` տարածաշրջանը նման վիճակի է հասցրել «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը: Ինչ վերաբերում է հայ պատգամավորի կողմից Թուրքիայի ռազմական գործողությունը ցեղասպանության փորձ անվանելու փաստին, ապա Զենգինն ասել է.
«Ցեղասպանությունն այս երկրի բնակչի համար ամենածանր խոսքն է, որ կարող է օգտագործվել: Սա անջատողականություն է: Անարդար մի՛ եղեք ազգի հանդեպ»:
Ընդդիմադիր ազգայնական «Լավ» (İyi) կուսակցության խմբակցության փոխնախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն Փայլանի ելույթի վերաբերյալ ասել է, որ ճիշտ չէ խորհրդարանական ամբիոնից նմանատիպ արտահայտություններ անելը:
Իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը Գարո Փայլանին ուղղված աջակցության խոսքեր է ասել.
«Փայլանի որոշ խոսքեր չեմ ընդունում, բայց կան բաներ, որ շատ ճիշտ են ասված: Սակայն սա խորհրդարան է և արտահայտվելու վայր է, բոլորն ազատ են արտահայտելու իրենց մտքերը»:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...