16:13 17.10.2019
ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ է հաղորդել Դիլիջանում հայտնաբերված չարաշահումների մասին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են.
«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Դիլիջանի քաղաքապետն օգտագործելով պաշտոնեական դիրքը` Դիլիջանի նախկին «քաղսովետի» բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների խնդրանքով` նշված շենքը վերանորոգելու պատրվակով 2006 թ. փետրվարի 28-ի որոշմամբ հայտարարել է շուկայականից անհամեմատ ցածր` տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, մոտ 1 միլիոն 300 հազար դրամ մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով շենքը վարձակալությամբ տրամադրելու աճուրդ` մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:
Այնուհետև քաղաքապետը, ըստ նախնական տվյալների, համաձայնության գալով քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի հետ` աճուրդից 30 օր առաջ նրա դստեր անվամբ հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աճուրդում հաղթող ճանաչելու նպատակով կազմակերպել են ձևական աճուրդ, որի շրջանակներում ֆինանսական բաժնի պետը, աճուրդին իբրև երկրորդ ընկերության մասնակցությունն ապահովելու համար, նախօրոք պայմանավորվածություն է ձեռք բերել ծանոթ մեկ այլ ընկերության հիմնադիր տնօրենի հետ` առաջարկելով ստորագրել և կնքել աճուրդի անցկացմանը հայտ ներկայացնելու և մասնակցելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերը, ապա հանձնաժողովի անդամների օժանդակությամբ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` մրցութավարի փոխարեն կեղծ ստորագրությամբ կազմել ու հաստատել են աճուրդի նիստ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ 2006 թ. ապրիլի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով` անշարժ գույքը տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` մոտ 1 միլիոն 400 հազար դրամով 40 տարի վարձակալության իրավունքով, հանձնել են քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի աղջկա անվամբ հիմնադրված ընկերությանը:
Դրանից հետո քաղաքապետը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված ընկերության կողմից պայմանագրով նախատեսված հիշյալ շենքի վերանորոգման համար որևէ ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ, տարիներ շարունակ գործած վարձակալության պայմանագիրը, որի արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից 2006 թվականի հունիսի 30-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 26-ը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով` հավաքագրված ընդհանուր մոտ 88 միլիոն 800 հազար դրամից քաղաքապետարանի բյուջե է փոխանցվել մոտ 15 միլիոն 600 հազար դրամ, ինչի հետևանքով քաղաքապետարանին շուրջ 73 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս է պատճառվել:
Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...