«Էրեբունի-Երևան 2801»-ի շրջանակներում Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

«Էրեբունի-Երևան 2801»-ի շրջանակներում Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն

17:05 17.10.2019

Երևանի Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը:

Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. – Բեկնազարյան փողոցների հատման վայրից
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Մուտքը դեպի Խուդյակովի 222
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Կոմիտասի 1, հարակից հրապարակ
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Աղաբաբյան փողոց,
Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Էրեբունի թանգարանի առջևի հրապարակ
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ

Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Նանսենի անվան զբոսայգի, Նանսենի փողոց /երկու կողմից/
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Պարույր Սևակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամաս
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Էրեբունի փողոց – 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք
Հոկտեմբերի 18, ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Բուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատված
Հոկտեմբերի 19, 10:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP