Հայաստանի տնտեսությունը պետք է լինի տեխնոլոգիաներ ստեղծող և արտահանող. Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.67 oC

Հայաստանի տնտեսությունը պետք է լինի տեխնոլոգիաներ ստեղծող և արտահանող. Խաչատրյան

23:30 18.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ իրենց քաղաքականությունը պետք է նպաստի, որ Հայաստանում լինի  ՀՆԱ-ի նկատմամբ առնվազն 25 տոկոս ներդրում յուրաքանչյուր տարի:

«Իսկ երկարաժամկետում պետք է  տնտեսական միջին տարեկան աճ ապահովելու համար ձգտենք այդ ցուցանիշը մոտենա 30 տոկոսի»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ տնտեսական աճը, հատկապես տեխնոլոգիական տնտեսություններում, մեծապես կախված է նաև ծառայությունների արտահանումից:

«Մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը պետք է լինի տեխնոլոգիաներ ստեղծող և արտահանող, և նրանք չեն պահանջում մեծ ներդրումներ ֆիզիկական ակտիվներում, այլ նրանք պահանջում են ներդրումներ կրթության բնագավառում և այլն»,-ասաց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

BACK_TO_TOP