11:37 19.10.2019
Կումայրի արգելոց-թանգարանի 1100 շինությունների մեծ մասը վթարային է, իսկ վերականգնելու հնարավորությունները՝ սահմանափակ: Այս մասին խոսել են թանգարանի աշխատակիցները և Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության ղեկավարը: Կումայրի արգելոցի շենքերը պետք է վերականգնվեն նույն տեսքով: Հենց այս պահանջն է, որ անհամապատասխան է սեփականատերերի հնարավորություններին: Կումայրիի շինությունների 90 տոկոսը մասնավոր սեփականություն է հանդիսանում, և թանգարանը հերթական անգամ դիմել է կառավարությանը՝ շինությունների վերահաշվառման համար ֆինանսավորում ստանալու ակնկալիքով:
Կումայրի արգելոցի շենքերը կառուցվել են 1800-ականներին: Երկդարյա պատմությունը, երկու ուժեղ երկրաշարժերը …սրանք այն գործոններն են, որոնք ազդել են շենքերի տեխնիկական վիճակի վրա: Սրանց գումարվել է նաև այն, որ պատմական արժեք ներկայացնող շինությունների մի մասը լքված է: Սեփականատեր ունի, բայց, ըստ էության, տեր չունի: Իսկ այն տները, որոնք բնակեցված են, վերականգնելու հնարավորություններ չկան, կամ բնակիչը ուզում է ու կարող է այնպես վերականգնել, ինչը արգելոց-թանգարանի պահանջներին չի համապատասխանում:
«Նախ առաջինը պետք է կանգնեցնել ցանկացած միջամտություն և երկրորդ՝ լուծել շենքների պահպանության խնդիրը: Այստեղ պետության դերը շատ մեծ կարող է լինել: Կարող է սեփականատերերին տալ անտոկոս վարկեր, երկարաժամկետ վարկեր: Առայժմ Կումայրի արգելոցը հանդես է գալիս արգելողի՝ ոչ ասողի դերում: Իսկ երբ քաղաքացին հարցնում է՝ բա ի՞նչ անենք, մենք այդ հարցի պատասխանը չունենք: Արգելոցի շենքների արտաքին տեսքի աղավաղումներ շատ են եղել: Արձագանքներ էլ են եղել, մնացել են անարձագանք: Փառք Աստծո, հիմա վերաբերմունք է փոխվել, այլևս աղավաղումներ չեն կարող լինել: Այս տարին այդ սահմանագիծն է՝ այդ երևույթի դեմ պայքարի սկիզբն է»,-Shantnews-ին ասել է Կումայրի արգելոց-թանգարանի աշխատակից Պարույր Զաքարյանը:
Նախորդ տարիներին քիչ չեն եղել դեպքերը, երբ վերականգնողը մասնագետների կարծիքն ու թույլտվությունը չի էլ հարցրել, արդյունքում տուժել է պատմական շինության ճարտարապետական տեսքը: Կումայրի արգելոց-թանգարանի աշխատակիցները նշում են ՝սխալներն ուղղել այլևս հնարավոր չէ, բայց կարելի է դրանք չկրկնել: Թանգարանն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարությանը, որով ֆինանսական միջոցներ են պահանջվում շենքերի վերահաշվառման և արգելոց-թանգարանի իրական սահմանները ճշտելու համար: Մասնագետներն առանձնացնում են Փոքր Կումայրին, որի մեջ պատմական կենտրոնն է մտնում և Մեծ Կումայրին, որի տարածքը 1800 հեկտար է կազմում: Եվ հստակ վիճակագրություն չունեն, թե՞ քանի շենքեր են վերջին տարիներին ներդրողներին հետաքրքրել, վաճառվել ու վերավաճառվել: 2010-11 թվականներին սեյսմիկ վիճակի ուսումնասիրություն է կատարվել արգելոց-թանգարանի 1100 շենքերից միայն 200-ի համար: Մեծ մասը վթարային է:
Վիճակը տարեցտարի ավելի է վատացնում քաղաքի ջրահեռացման հին համակարգի՝ քյարիզների անգործությունը: Առանձին շենքերի ջրահեռացման համակարգը մաքրվել կամ նորացվել է: Գլոբալ առումով այս խնդրի լուծումը պայմանավորված է ընդհանուր արգելոցի շենքերի վերականգնմամբ: Իսկ այդպիսի խոստումների թիվն ու հաշիվը թանգարանի աշխատակիցները վաղուց են մոռացել: Հիմա սպասում են կառավարության արձագանքին, թե Կումայրիի շենքերի ուսումնասիրության համար կլինի՞ արդյոք ֆինանսավորում և ի՞նչ չափով: Իսկ մինչ այդ, ևս մեկ շենքի տնօրինման ու վերականգնման հարցը կլուծվի: Խոսքը հայտնի ֆիլմի պատշգամբի մասին է, որի վերականգնման երեք առաջարկները քննարկման փուլում են:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...