Դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել վաճառակետ և գողություն կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել վաճառակետ և գողություն կատարել

17:33 21.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ  ապօրինի շինություն մուտք գործած  և գողություն կատարած անձանց ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, անհայտ անձինք, գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են  Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող հագուստների վաճառակետի սրահի  դուռը և գաղտնի հափշտակել են դրամարկղում առկա գումարը, «Լենովո» ապրանքանիշի համակարգիչը՝ ընդհանուր պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Դեպքի առթիվ 13.08.19թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երևում են  առերևույթ հանցագործություն  կատարած դիմակավորված անձինք:

Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձանց,  կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

09:44 10.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

09:31 10.07.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։   Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

09:30 10.07.2025

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

BACK_TO_TOP