2020-ից զբաղվածության պետական ծրագրերում նախատեսվում են փոփոխություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

2020-ից զբաղվածության պետական ծրագրերում նախատեսվում են փոփոխություններ

21:18 26.10.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության ապահովման պետական ծրագրեր, որոնցում ընդգրկվում են գործակալություններում գրանցված աշխատանք փնտրող քաղաքացիները:Բայց ծրագրերում եղած մի շարք  դրույթներ սահմանափակում են շատ գործազուրկների նման ծրագրերից օգտվելու հնարավորությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսել է ծրագրերի չափորոշիչներում մի շարք փոփոխություններ, որոնք նախարարության պատասխանատուները ներկայացրել են Շիրակի մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների ղեկավարներին:

Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի ներկայացրած թվերով՝ մարզում կա մոտ 400 թափուր աշխատատեղ, բայց աշխատանք փնտրողների թիվը միայն Գյումրիում հասնում է 14 հազարի: Աշխատանքի առաջարկները մեծ գործազուրկների սրտով չեն, գործատուի պահանջներն են խիստ կամ աշխատավարձի չափն է փոքր։ Շատ հաճախ էլ աշխատանք փնտրողները չեն ուզում անձամբ դիմել գործատուներին, աշխատանքի տեղավորման համար փնտրում են միջնորդների: Սա ոլորտի պատասխատանուները համարում են սխալ ու կարծրացած մոտեցում , որից մարդիկ դեռ չեն կարող հրաժարվել:

«Գյումրիում ունենք շուրջ 13 767 աշխատանք փնտրող քաղաքացիներ, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մեզ մոտ, շուրջ 70 տոկոսը կանայք են։ Մեր նպատակաուղղված պետական ծրագրերն իրականացնում ենք հենց գործազուրկ կանանց համար»,- ասում է Գյումրու  զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը։

Գործազուրկ կանանց համար եղած ծրագրերը Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենը փաստում է, որ օգնել է շատերին մասնագիտական կարողություններ ձեռք բերել և աշխատանք գտնել: Մինչ այս, մասնագիտական ուսուցման ծրագրեի շահառուներ կարող էին դառնալ միայն երիտասարդ մայրիկները, բայց դիմելիությունը հաշվի առնելով՝ նախարարությունը հաջորդ տարվանից նախատեսում է ծրագրին մասնակցելու տարիքային սահմանափակումը հանել:

«Սա այն ծրագիրն է, որ մենք տարեկան կտրվածքով 100 և ավելի տոկոս ցուցանիշ ունեցանք։ Հաշվի առնելով, որ ծրագիրը բավականին մեծ արձագանք ստացանք շահառուների շրջանում, նախատեսել ենք և՛ տարիքային շեմը հանել, և՛ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու պայմանը։ Այսինքն՝ հնարավորություն կտանք ոչ միայն երիտասարդ կանանց, այլև բոլոր նրանց, որոնք կարիք ունեն ուսուցման և աշխատաշուկա մուտք գործելու»,- պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Հաջորդ փոփոխությամբ նախատեսում են գործատուների մոտ պրակտիկա անցնելու համար վճարել ոչ միայն մասնակիցներին, նաև ուսուցանող վարպետներին: Ծրագրի արդյունավետությունը գնահատում են աշխատանքի տեղավորվածների թվով։

Հաշմանդամություն ունեցող գործազուրկներին աշխատանք առաջարկելու կամ տեղավորելու դեպքում անհրաժեշտ է նաև լուծել հարմարեցված պայմանների խնդիրը: Այսպիսի ծրագիր կենտրոնները երկար ժամանակ է՝ իրականացնում են, բայց այստեղ էլ նախատեսվում են փոփոխություններ: Պետությունը հոգում է նաև հաշմանդամներին ուղեկցող անձանց վճարման, ինչպես նաև տրանսպորտային ծախսերը:

Փոփոխությունների նախագծերը միայն քաղաքային բնակավայրերի աշխատունակ, բայց գործազուրկ անձանց չէ, որ վերաբերում են: Պետական ծրագրեր կան ներդրված նաև գյուղական համայնքներում: Բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքների համար անասնապահությամբ զբաղվելու ծրագրի շրջանակը կընդլայնվի, և այսուհետ, խոշոր եղջերավորներից բացի, շահառուներին կտրամադրվեն նաև ընտանի թռչուններ ու մանր եղջերավորներ:

Ժամանակավոր զբաղվածության պետական ծրագրերում փոփոխությունների գործածությանը զուգահեռ, վերանայումներ կլինեն նաև աշխատանքային օրենսգրքի դրույթներում: Այն արդեն ավելի գլոբալ խնդիրներ է լուծելու աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերման, ստվերի դեմ պայքարի գործընթացներում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը

22:51 22.07.2025

Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը

Մեծ Բրիտանիայում մահացել է «հևի մետալի կնքահայրը», Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը և անդամ Օզի Օսբորնը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։ Նա 76 տարեկան էր։ «Մեծ վշտով, որն անհնար է արտահայտել բառերով, պետք է հայտնենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացավ այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ […] ...

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

22:41 22.07.2025

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

22:32 22.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

BACK_TO_TOP