09:02 28.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուղիղ 35 ամիս առաջ՝ 2016թ. նոյեմբերի 27֊ին, Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում տեղի ունեցավ իմ և կնոջս պսակադրությունը։ Ինչու՞ հենց Եռաբլուրի եկեղեցում, որովհետև դրանից 4 տարի առաջ՝ 2012թ. հոկտեմբերի 27֊ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին խոստացել էի, որ եթե ամուսնանամ, ապա պսակադրությունս Եռաբլուրում է լինելու։
Շուշին ազատագրելուց առաջ Վազգենը Կոմանդոսին խոստացել էր, որ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա ինքը կամուսնանա, դրա համար էլ օպերացիան անվանվել էր <<Հարսանիք լեռներում>>։ Վազգենը իր այդ մի խոստումը չկարողացավ պահել, քանի որ իր կռիվը դեռ չէր ավարտվել, մեր հայրենիքը վերջնականապես ազատագրված չէր, թե՛ արտաքին և թե՛ ներքին թշնամուց։
Չնայած այն հանգամանքին, որ Սպարապետը չամուսնացավ և ժառանգներ չունեցավ, նա մեզ ժառանգեց մեր անվտանգության ամենակարևոր երաշխավորին՝ Հայոց հաղթանակած բանակին։ Արտաքին թշնամին վաղուց հաշվի է նստել այն իրողության հետ, որ Վազգենի ոգով դաստիարակված բանակի հետ պետք չէ կատակ անել, իսկ ներքին թշնամին իր արժանի պատիժը կրելու ճիշտ ճանապարհին է։
Իսկ այսօր ես խոստանում եմ մեկ այլ բան, եթե արու զավակ ունեցա՝ անունը Վազգեն եմ դնելու, ինքը մեծանալու և դաստիարակվելու է Վազգենի ոգով։ Սա նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել՝ Վազգենի կիսատ թողած գործը շարունակելու համար։ Եվ ինչպես ինքն էր ասում. ‹‹Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, ոչ էլ հեռադիտակով դիտվող երկիր է, սա համընդհանուր սիրո երկիր է, որի մայրաքաղաքը սկսվում է հենց խրամատից››:
Այս երկրին շատ են Վազգեններ պետք»։
16:23 24.07.2025
Ֆրանսիայի ԱԺ-ում շրջանառվող բանաձևը ԵՄ-ին ու Փարիզին կոչ է անում ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցումՖրանսիայի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանն ու Եվրամիությանը կոչ է արվում մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու համար և Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևը համահեղինակել են Ֆրանսիայի ԱԺ-ում «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լորան Վոքիեն և նույն […] ...
16:11 24.07.2025
Կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակԳործադիրն ընդունել է որոշում՝ ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ լուծելու նպատակով: Այն կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը: Արդյունքում՝ կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ՝ ապահովելով գործատուների իրական մասնակցությունը կրթական […] ...
15:58 24.07.2025
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը կհարստացնի ուրան սեփական կարիքների համարԻրանը մտադիր է ինքնուրույն հարստացնել ուրանը սեփական կարիքները բավարարելու համար՝ համարելով, որ չի կարող հույսը դնել ուրիշների վրա դա անելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին: «Իրանը կհարստացնի ուրանը իր կարիքներին համապատասխան։ Այսքանը կարող եմ ասել։ Մենք պետք է կարողանանք անել այն, ինչ մեզ անհրաժեշտ […] ...
15:45 24.07.2025
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճումՀուլիսի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
15:33 24.07.2025
Նեյմարը շատ բուռն է տոնել չեղած գոլըԲրազիլիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ինտերնասիոնալին»: Հանդիպման ավարտին դաշտի տերերի լեգենդար հարձակվող Նեյմարը մոտ է եղել գոլ խփելուն և հաշիվը հավասարեցնելուն: Սակայն չի ստացվել, իսկ բրազիլացին կարծել է, թե իր հարվածից հետո գնդակը հատել է դարպասային գիծը: Նա շատ բուռն է տոնել գոլը, որը փաստորեն չի եղել։ 15 […] ...
15:20 24.07.2025
Նոր սարքեր կտրամադրվեն երեխաններին՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համարԿառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 729 միլիոն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ դեղերի ապահովմամբ, ինչպես նաև 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովմամբ և սպասարկման ծրագրի ձեռքբերմամբ պայմանավորված: Ինչպես նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, տարեց տարի ավելանում է բնակչության դեղապահովման ինչպես անվանացանկը, այնպես էլ շահառուների թիվը։ «Որոշման կարևոր կետերից […] ...