Նոր սպանդանոցներ կկառուցվեն հանրապետության բոլոր մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+36.09 oC

Նոր սպանդանոցներ կկառուցվեն հանրապետության բոլոր մարզերում

09:57 28.10.2019

Այսօր ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել սպանդանոցներ արդեն կառուցող և կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ ՍԱՏՄՆ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու և շահագործման հանձնելու համար: Հիշեցնելով, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, ՍԱՏՄ ղեկավարը շեշտել է, որ սպանդնոցային ծագման մսեղիքով սպառողներին ապահովելու համար ներդրվելու են առավելագույն ջանքեր:

Տնտեսվարողները խոսել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման, սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաև ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրների մասին: Նրանք նշել են, որ իրենց համար կարևոր է աշխատակիցների վերապատրաստման հարցը:

Տեսչական մարմնի պատասխանատուները պարտավորվել են ոչ միայն տրամադրել սպանդանոցներին ներկայացվող պահանջները, այլև, ՍԱՏՄ մասնագետների մասնակցությամբ, անցկացնել դասընթացներ մսի սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձևաթուղթ տրամադրելու կարգի մասին, ներգրավել միջազգային փորձագետներ՝ սպանդանոցների աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնագետները ներկայացրել են նաև սպանդանոցների կառուցման մի քանի տարբերակներ և նվազագույն ծախսերով միջազգային պահանջներին համապատասխանող սպանդանոց հիմնելու հնարավորությունները:

Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, այդ թվում և՝ սպանդանոցների նկատմամբ, Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի ԱԺ-ում շրջանառվող բանաձևը ԵՄ-ին ու Փարիզին կոչ է անում ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում

16:23 24.07.2025

Ֆրանսիայի ԱԺ-ում շրջանառվող բանաձևը ԵՄ-ին ու Փարիզին կոչ է անում ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Երևանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում

Ֆրանսիայի Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանն ու Եվրամիությանը կոչ է արվում մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու համար և Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևը համահեղինակել են Ֆրանսիայի ԱԺ-ում «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լորան Վոքիեն և նույն […] ...

Կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ

16:11 24.07.2025

Կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ լուծելու նպատակով: Այն կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը: Արդյունքում՝ կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ՝ ապահովելով գործատուների իրական մասնակցությունը կրթական […] ...

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը կհարստացնի ուրան սեփական կարիքների համար

15:58 24.07.2025

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանը կհարստացնի ուրան սեփական կարիքների համար

Իրանը մտադիր է ինքնուրույն հարստացնել ուրանը սեփական կարիքները բավարարելու համար՝ համարելով, որ չի կարող հույսը դնել ուրիշների վրա դա անելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին: «Իրանը կհարստացնի ուրանը իր կարիքներին համապատասխան։ Այսքանը կարող եմ ասել։ Մենք պետք է կարողանանք անել այն, ինչ մեզ անհրաժեշտ […] ...

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում

15:45 24.07.2025

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում

Հուլիսի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Նեյմարը շատ բուռն է տոնել չեղած գոլը

15:33 24.07.2025

Նեյմարը շատ բուռն է տոնել չեղած գոլը

Բրազիլիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ինտերնասիոնալին»: Հանդիպման ավարտին դաշտի տերերի լեգենդար հարձակվող Նեյմարը մոտ է եղել գոլ խփելուն և հաշիվը հավասարեցնելուն: Սակայն չի ստացվել, իսկ բրազիլացին կարծել է, թե իր հարվածից հետո գնդակը հատել է դարպասային գիծը: Նա շատ բուռն է տոնել գոլը, որը փաստորեն չի եղել։ 15 […] ...

Նոր սարքեր կտրամադրվեն երեխաններին՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար

15:20 24.07.2025

Նոր սարքեր կտրամադրվեն երեխաններին՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 729 միլիոն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ դեղերի ապահովմամբ, ինչպես նաև 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովմամբ և սպասարկման ծրագրի ձեռքբերմամբ պայմանավորված: Ինչպես նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, տարեց տարի ավելանում է բնակչության դեղապահովման ինչպես անվանացանկը, այնպես էլ շահառուների թիվը։ «Որոշման կարևոր կետերից […] ...

BACK_TO_TOP