Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ «քաղաքական հետապնդումների» մեղադրանքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+35.09 oC

Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ «քաղաքական հետապնդումների» մեղադրանքի մասին

15:35 28.10.2019

Ազգային անվտանգության ծառայությանը քննադատում են, մեղադրում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ: Լրագրողների այս դիտարկմանը ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց, որ այստեղ ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, խորհուրդ տվեց ենթատեքստ չփնտրել:

«Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար խնդիր է առաջացել լսել նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, այսինքն՝ երկու դուստրերն են հրավիրվել և հայրը: Ճիշտն ասած՝ առանձին անձինք ասել են՝ 16, 18 տարեկան, 20 տարեկան են, ես ասեմ՝ երեխաները 23, 25 տարեկան են եղել: Խնդիրը կապված է եղել գույքի հետ, իրենց գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել այդ հարցում ամբողջականությունն ապահովելու համար»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ խոսքը ապօրինի հարստացման մասին չէ, մենք դա ներկայացրել ենք, բավական մանրամասն, նույնիսկ նախաքննության շրջանում այդքան մանրամասն պետք է չներկայացնեին, պարզապես այդպես են արել, որ տեղեկատվությունը սպառիչ լինի:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԱԾ-ն հրավիրե՞լ է Թովմասյանին, Մարտիրոսյանը պատասխանեց.

«Մենք հրավիրել ենք իրեն, զանգել ենք, հրավիրել, մենք ուզում էինք իրեն տեղեկացնել, որ հրավիրելու ենք իր …. սակայն ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել և հետագայում մեկնել է ՌԴ»:

Հարցին՝ ի՞նչ կարող է ենթադրել չներկայանալը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց.

«Ոչ մի բան, մենք որպես բարի կամքի դրսևորում ուզում էինք տեղեկացնել, որ այսպիսի խնդիր է, այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել»:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը

19:45 24.07.2025

Պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը

Գործադիրն ընդունել է որոշում, որով պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը: Որոշմամբ կարգավորվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան N 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի թվով 36 բնակարանները 1988 թ. երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծումը: ...

ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը

19:35 24.07.2025

ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը

ՈՒԵՖԱ-ն չի աջակցում VAR-ի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ֆուտբոլային կանոնների հնարավոր փոփոխություններին, հաղորդում է The Times-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը (IFAB) կարող է թույլատրել VAR համակարգի օգտագործումը երկրորդ դեղին քարտերի և սխալմամբ նշանակված անկյունայինների դրվագներում։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ կլինի VAR-ի լիազորությունների ընդլայնմանը՝ պայմանավորված խաղի ժամանակ դադարների թվի հավանական աճով։ Ընդգծվում է, […] ...

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

19:31 24.07.2025

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»: ...

Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսում

19:23 24.07.2025

Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան […] ...

Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը

19:12 24.07.2025

Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը

Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Սահմանված միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Միջոցառման շրջանակում շահառուին […] ...

80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբակալվել, ապա կալանավորվել է

19:01 24.07.2025

80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբակալվել, ապա կալանավորվել է

Բանկի մասնաճյուղի վրա հարձակման վերաբերյալ ահազանգը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հնչեց հուլիսի 15-ի ժամը 16.27-ին: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ: Կատարվել էր հետևյալը: Ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի […] ...

BACK_TO_TOP